Թաշճյանների ընտանիքում երեք երեխա է ծնվել

 

Լիբանանահայ Լեւոն եւ Թամար Թաշճյանների երկար սպասված առաջներկներն օրեր առաջ լույս աշխարհ են եկել: Ազամարտիկ Լեւոնի  ընտանիքը միանգամից է լցվել: Քառասունամյա Թամար Թաշճյանը, որը շարժողական համակարգի դժվարություններ ունի, եռյակ է ունեցել:

 

Արմատներով Մուսալեռցի այս զույգին  մենք  հանդիպել էինք այս տարի ապրիլի 24-ին ` Ծիծեռնակաբերդում: Նրանք պատմեցին WomenNet.am- ին, որ  Հայաստան են եկել Լիբանանից` մոտ  մեկ տարի առաջ, ստացել են երկքաղաքացիություն եւ բնակություն հաստատել Երեւանում:

 

Փոքրիկներին հունիսի մեկի` Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով շնորհավորել եւ նվերներ է հանձնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարեանը`  Թաշճյանների բազմազավակ  ընտանիքին  նվիրելով երեք մանկասայլակ եւ նորածինների խնամքի համար անհրաժեշտ պարագաներ: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իտա Խաչատրյանը Թաշճյաններին փոխանցել է քաղաքապետի բարեմաղթանքներն ու նշել,  որ այս ընտանիքը այսուհետ կլինի  քաղաքապետարանի հոգածության ներքո:

 

Կարդացեք նաեւ մեր կայքում .

Թամար Թաշճյան. «Մեր պապերու ոգին մեր մեջ է…»

 

 

 

Դիտումների քանակը` 3078

Գլխավոր էջ