Հայտնի են Երեւանի ավագանու կին անդամները. նրանք 10-ն են/ լրացված

 

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավիրած հերթական նիստում կազմվեց  Երևանի ավագանու ընտրություններում Երևանի ավագանու անդամ ընտրվելու մասին արձանագրությունը: Դրա ներքո ստորագրեցին ԿԸՀ բոլոր անդամները: 

 

Մինչ այդ ԿԸՀ ներկայացրած ինքնաբացարկի դիմումների հիման վրա ուժը կորցրած ճանաչվեցին «Բարև Երևան» դաշինքի  մեկ,  ԲՀԿ համամասնական ցուցակի 113, ՀՀԿ-ի` 21, թեկնածուների գրանցումները:

 

Արդյունքում պարզ դարձավ, որ կանանց  համամասնությունը Երևանի ավագանու կազմում  15.4%  է՝ ավագանու 65 անդամներից 10-ը կանայք են:  Նշենք, որ   ընտրությունների նախնանական տվյալներով արված հաշվարկի համաձայն՝ կանայք  պետք է որ 13-ը լիներին եւ  այդ դեպքում  ավագանու կազմում  կպահապանվեր Ընտրական օրենսգրքով ամրագրված 20 տոկոսանոց գենդերային քվոտան:  Հիշեցնենք նաեւ, որ  նախորդ ավագագանու  կազմում  5 կին էր ընդգրկված` չորսը՝ ՀՀԿ խմբակցության կազմում, մեկը՝ ԲՀԿ-ի կազմում:

 

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  17 անդամներից 4-ը կանայք են ( 23.5%)  ` Թամարա Պողոսյան, Իրինա Քոչարյան, Արմինե Գյուլզադյան, Էվելինա Խաչատրյան:

 

Ավագանիում «Բարև Երևան» դաշինքը կունենա մեկ կին անդամ (16.6%) ` ի դեմս Անահիտ Բախշյանի:

 

ՀՀԿ-ում 42 անդամներից 5-ն են կանայք (11.9%) ` Աստղիկ Գևորգյան, Աննա Ասատրյան, Նաիրա Նահապետյան, Նատալյա Լափաուրի, Ռոզա Սիրունյան:

 

 

Համաձայն ԿԸՀ որոշման` Երևանի ավագանու անդամներ են ընտրվել.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 17 անդամ,
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 6 անդամ,
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 42 անդամ:

 

Ավագանիում խմբակցությունների կազմերն այսպիսինն են`

Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից`

  1. Մարգարյան Տարոն Անդրանիկի
  2. Լպուտյան Սմբատ Գարեգինի
  3. Թոքմաջյան Հովհաննես Վաչեի
  4. Մուսայելյան Հովիկ Զավենի
  5. Գևորգյան Աստղիկ Արսենի
  6. Երնջակյան Արա Հարությունի
  7. Վարդազարյան Մարտին Ցոլակի
  8. Ազարյան Ենոք Ռուբենի
  9. Իգիթյան Լևոն Սուրենի
  10. Ասատրյան Աննա Գրիգորի
  11. Հովհաննիսյան Կամո Գեդեոնի
  12. Մինասյան Գրիգոր Արայի
  13. Թոխատյան Հրանտ Արամի
  14. Դովլաթյան Միքայել Ֆրունզեի
  15. Նահապետյան Նաիրա Միհրանի
  16. Դեմոյան Հայկ Անուշավանի
  17. Արեյան Կամո Առաքելի
  18. Լափաուրի Նատալյա Էլվանի
  19. Սեդրակյան Դավիթ Մհերի
  20. Շահինյան Համբարձում Արամայիսի
  21. Երեմյան Արմեն Լևոնի
  22. Մարության Հովհաննես Ռոբերտի
  23. Մանուկյան Վաչագան Վոլոդյայի
  24. Սիրունյան Ռոզա Վանյայի
  25. Մադաթյան Արման Էդուարդի
  26. Ներսիսյան Սուրեն Սաղաթելի
  27. Պետրոսյան Արթուր Պարույրի
  28. Գրիգորյան Կարեն Համիկի
  29.  Մկրտչյան Սերգեյ Բորյայի
  30. Հայրապետյան Հայրապետ Արտավազդի
  31. Էքիզլարյան Հակոբ Միհրանի
  32. Թադևոսյան Մանասե Աշիկի
  33. Կետիկյան Արա Ժիրայրի
  34. Խաչատրյան Հակոբ Գրիգորի
  35. Սարգսյան Գրիգոր Մարտինի
  36. Աղաբաբյան Արամ Աշոտի
  37. Խաչատրյան Գևորգ Նորիկի
  38. Ասատրյան Սերգեյ Անդրանիկի
  39. Պապայան Աշոտ Հայկի
  40. Այվազյան Հրաչյա Աշոտի
  41. Ավետիսյան Մանվել Հովհաննեսի
  42. Ամոյան Արմեն Օվչիի

 

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից՝

  1. Պողոսյան Թամարա Հարությունի
  2. Պողոսյան Ջիվան Կրմիանի
  3. Սահակյան Արմեն Սերյոժայի
  4. Գրիգորյան Գրիգորի Գագիկի
  5. Եսայան Գուրգեն Մնացականի
  6. Միրզոյան Վահան Ալբերտի
  7. Մարտիրոսյան Ռադիկ Գարուշի
  8. Կճոյան Ռուբեն Նշանի
  9. Քոչարյան Իրինա Վալերիի
  10. Վարդանյան Հայկ Լևոնի
  11. Իոսիֆյան Դավիթ Արամի
  12. Բեգոյան Տիգրան Վարուժանի
  13. Իսախանյան Մարտիկ Բագրատի
  14. Գյոզալյան Ռաֆֆի Վրեժի
  15. Գյուլազյան Արմինե Գուրգենի
  16. Խաչատրյան Էվելինա Հարությունի
  17. Շառոյան Սամվել Խաչիկի

 

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից՝

  1. Մարտիրոսյան Արմեն Պավլիկի
  2. Բախշյան Անահիտ Ներսեսի
  3. Սաֆարյան Ստյոպա Սերյոժայի
  4. Բաղդասարյան Գագիկ Գուրգենի
  5. Գասպարյան Արթուր Մանուկի
  6. Սանասարյան Դավիթ Տարոնի

 

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք  թեմայի շուրջ .

Նախնական տվյալներով Երևանի ավագանու կազմում` կանայք 20 տոկոս են

 

 

 

Դիտումների քանակը` 6702

Գլխավոր էջ