30 կին է մասնակցության հայտ ներկայացրել Իրանի նախագահական ընտրություններում

 

 

Իրանում ավարտվել է հունիսի 14-ին կայանալիք  նախագահական ընտրություններին թեկնածուների առաջադրման գործընթացը:  Մասնակցության հայտ են  ներկայացրել  686   թեկնածու, որոնցից 30-ը  կին են:

 

Այժմ, մայիսի 12-16-ն Իրանի պահապանների խորհուրդը կուսումնասիրի թեկնածուներից յուրաքանչյուրին՝ պարզելու  նրանց համապատասխանությունը օրենքի պահանջներին եւ ընտրարշավին մասնակցելու  նպատակահարմարությունը։ Միայն դրական պատասխան ստանալու դեպքում թեկնածուները կսկեն իրենց քարոզարշավը

 

Նախորդ` 2009-ի ընտրություններին նախնական գրանցումը անցած 475 թեկնածուներից  42-ը կին էին, սակայն   մրցավազքի մեջ մտան միայն չորսը տղամարդ: Այս տարի, փորձագետների գնահատականներով, ընտրապայքարի մեջ մտնելու իրական շանսեր ունեն  առաջադրված թեկնախուներից միայն 10-ը, և նրանց թվում կանայք չեն հիշատակվում:    

Դիտումների քանակը` 3032

Գլխավոր էջ