Բռնաբարությունը՝ ռազմական հանցագործությունների ցուցակում

 

Մեծ ութնյակի երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարել են , որ այսուհետ  հակամարտության պայմաններում կատարած բռնաբարությունը  և սեռական բռնությունը  համարվելու են  զինվորական հանցագործություններ և դիտարկվելու են որպես Ժնևյան կոնվենցիայի խախտումներ: Այս որոշումն ընդունվեց ապրիլի 11-ին Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ:

 

Ինչպես հաղորդեց Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հագը, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել միջազգային կառույց նմանատիպ գործողությունների հետաքննության և պատժման համար:

 

Նրա խոսքերով, ապագայում խաղաղության պայմանագրերը ոչ մի դեպքում չպետք է նախատեսեն համաներում սեռական բռնություն կատարողների համար: Բրիտանական ՆԳՆ ղեկավարը հայնել է նաև, որ այս նպատակներին հասնելու համար գերտերությունները խոստացել են հատկացնել 36 մլն. դոլար:

 

ՄԱԿ-ի՝ փախստականների գծով  բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին և հակամարտության պայմաններում սեռական բռնության խնդրով զբաղվող ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Զեյնաբ Բանգուրան, ովքեր ներկա էին հանդիպմանը, ողջունեցին այդ քայլը: Ջոլին անվանեց Մեծ ութնյակի որոշումը արդեն ՛՛վաղուց հասունացած՛՛: Բանգուրան հայտարարեց, որ «այն խախտում է լռությունը պատմության ամենահին և ամենադատապարտելի հանցագործություններից մեկի շուրջ»:

 

Աղբյուրը՝      BBC.co.uk

Դիտումների քանակը` 3695

Գլխավոր էջ