Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են

 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կենսաթոշակ է ստանում ցեղասպանություն վերապրած 54 կենսաթոշակառու: Ազգային վիճակագրական ծառայության սոցիալական ոլորտի եւ բնակչության վիճակագրության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ 2013 թվականի ապրիլի տվյալներով` Հայաստանում կենսաթոշակ է ստանում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը վերապրած 54 անձ, նրանցից 42-ը կին է, 12-ը տղամարդ:

 

2011 թվականի տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում բնակվում էր 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը վերապրած 141 անձ: Նրանցից 109-ը կին էր, 32-ը` տղամարդ: Դրանից երեք տարի առաջ հանրապետությունում Հայոց ցեղասպանությունը վերապրածների թիվը 250 է:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին իրավական ակտի 53-րդ կետի համաձայն մինչեւ 1915 թվականը (ներառյալ) Արեւմտյան Հայաստանում եւ օսմանյան Թուրքիայի այլ վայրերում ծնված, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին վճարվում է նշանակված (վերահաշվարկված) կենսաթոշակի 150 տոկոսը: 2006 թվականից նոյեմբերից Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչեւ 1915թ. (ներառյալ) ծնված եւ Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց կենսաթոշակին տրվող հավելման չափը սահմանվել է 25 հազար դրամ` նախկին 5 հազար դրամի փոխարեն: ՀՀ կառավարության որոշմամբ` Հայոց ցեղասպանությունը վերապրած կենսաթոշակառուների համար արտոնյալ պայմաններ են ստեղծված:

 

Լուսանկարում 102-ամյա Հռիփսիմե ՀաջիՍարգսյանն է 

 

Դիտումների քանակը` 3921

Գլխավոր էջ