Անհեթեթ «չի կարելի»-ներ կանանց համար՝ պահանջարկն աճի միտումներ ունի…
21-րդ դարում, երբ աջ ու ձախ փառաբանում են ժողովրդավարությունը, իրավունքների հացասարությունն ու պաշտպանությունը, մի շարք երկրներում` հատկապես մահմեդական, իրավական ակտեր ու որոշումներ են ընդունվում կանանց որոշակի բաներ արգելելու մասին: Դրանց մեծ մասն աչքի է ընկնում իրենց անհեթեթությամբ` չի կարելի վարել, հագնել, տեսարժան վայր այցելել, սովորել, նույնիսկ ուտել ու…
Ամենթարմ ու ամենաանհեթեթ արգելքը կգործի Ինդոնեզիայում: Ինչպես հաղորդում է news.am-ը, ինդոնեզական Աչեխ նահանգում, որտեղ շարիաթ է գործում, իսլամական քաղխորհրդի պատգամավորները որոշել են, որ տեղացի կանանց համեստության ապահվման համար, անհրաժեշտ է նրանց արգելել հոտ հանել` բարձր ձայներ արձակելով: Անձայն հոտ հանել կարելի է: Քաղաքապետ Սեյիդ Յահյան ասել է, թե «մահմեդական կանայք չեն կարող գազեր բաց թողնել, քանի որ դա հակասում է իսլամական ուսմունքին»: Հաղորդվում է, որ ինդոնեզական ֆեմինիստուհիները պատրաստվում են հանդես գալ այդ խտրական կանոնի դեմ:
Այս նույն նահանգում էր, որ այս տարվա հունվարին մոտոցիկլետի կին ուղևորներին արգելեցին տղամարդ վարորդների հետևի նստելատեղում նստել հեծյալի դիրքով՝ բացված ոտքերով։Քաղաքապետի խոսքով՝ լայն բացված ոտքերով նստած կանայք նմանվում են տղամարդկանց, իսկ կողքի նստած դիրքը կանացիություն է հաղորդում: Բացի դրանից՝ այդ դիրքից մարդիկ քիչ են վայր ընկնում։Նահանգի բնակիչներին բացիկներ են ուղարկվել՝ տեղեկացնելու նոր օրենքի մասին։ Օրենքին չհետևողները կպատժվեն: Բնակիչների մոտ իրավական այս ակտի ընդունումը դժգոհություն է առաջացրել: Նրանք հայտարարել են, թե Ղուրանը նման բան չի ասում:
Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության իշխանություններն օրերս կանանց կրկին արգելել են հեծանիվով երթևեկել: «Նախորդ տարի կանանց պաշտոնապես թույլատրվել էր երթևեկել հեծանիվներով, սակայն այս տարվ հունվարի 10-ին արգելքը կրկին ուժի մեջ է մտել: Օրենքի կիրարկմանը հետևում են հանրային անվտանգության աշխատակիցները: Նրա կանգնեցնում են ոչ հեծանիվ վարող կանանց, այլև թույլ չեն տալիս նրանց նստել հեծանիվ որպես ուղևոր: Ասում են, որ արգելքը ուժի մեջ է մտել շուրջ քսան տարի առաջ` այն բանից հետո, երբ հեծանիվով երթևեկելու ժամանակ վթարի է ենթարկվել և մահացել բարձրաստիճան գեներալներից մեկի դուստրը:
Որոշ երկրներում այս չի կարելիները տարածվում են նույնիսկ ուտելիքի վրա: Օրինակ, նախորդ տարի Ֆինլանդիայում առաջարկ եղավ հասարակական վայրերում կանանց արգելել գրգռիչ ձևով պաղպաղակ ուտել հասարակական վայրերում` դա որակելով որպես սեռական ոտնձգություն:
Եվրոպայում մուսուլման հոգեւորականներից մեկն էլ առաջարկել է արգելել կանանց մոտենալ այն մրգերին ու բանջարեղենին, որոնք հիշեցնում են տղամարդու սեռական օրգան: Այսպիսով նա հույս ունի կանանց հեռու պահել մեղքից, այսինքն՝ «սեքսի մասին մտքից»: Նման սննդի ցանկում նա ընդգրկել է վարունգը, բանանը, սմբուկը: «Եթե կանայք ցանկանում են դրանք օգտագործել սննդի մեջ, ապա երրորդ անձը (ցանկալի է՝ ազգակից տղամարդ՝ հայրը կամ ամուսինը) պետք է մանր կտրատի այն եւ այդ ձեւով հանձնի կնոջը»,- ասել է իմամը:
Նախորդ տարվա կեսերին Աֆրիկյան Սվազիլենդի թագավորության ոստիկանությունն արգելել է կանանց մինի կիսաշրջազգեստ եւ գոտկատեղը ցածր ջինսից տաբատներ հագնել: Ըստ օրինապահների` նման հագուստը կարող է տղամարդկանց դրդել բռնաբարության: Օրենքն ընդունվել է այն բանից հետո, երբ մեկ տարի առաջ Սվազիլենդի կանայք ցույց են կազմակերպել` պահանջելով պաշտպանել իրենց բռնաբարողներից, որոնց թիվն Աֆրիկայում բավական մեծ է:
Զբոսաշրջության բնագավառում գործունեություն ծավալող ընկերությունները պարզել են, որ երկրի ցրա կան տեսարժան վայրեր, որտեղ կանանց մուտքը միայնակ, որոշ դեպքերում էլ ընդհանրապես արգելված է: Օրինակ, Սաուդյան Արաբիա կինը կարող է այցելել, սակայն միայն տղամարդու ուղեկցությամբ, ով մտերիմ բարեկամ է, կամ համապատասխան փաստաթղթերի առկայությամբ: Կրոնական սրբավայրերից, որտեղ թույլատրում են տղամարդ զբոսաշրջիկների, իսկ կին զբոսաշրջիկներին արգելում են, կարելի է առանձնացնել Հունաստանում գտնվող Աֆոն լեռը: Այնտեղ չեն թույլատրում ոչ միայն կին զբոսաշրջիկի, այլև ցանկացած իգական սեռի ներկայացուցչի, ներառյալ` կատուներին: Մումբայում XV դարի Հաջի Ալի մզկիթը բաց է կանանց համար միայն մասամբ: Այդ ամենը վերջերս է պարզ դարձել, երբ զբոսաշրջուհիների խմբին չէին թույլատրել մոտենալ գերեզմանային համալիրին:
Իրանցի ուսանողուհիները անցած տարի արգելեցին մի քանի տասնյակ առարկաների ուսուցում: Նրանք օրինակ կարող ընտրել այնպիսի առարկաներ, ինչպիսին են՝ միջուկային ֆիզիկա, կիբերնետիկա, քիմիական մեքենաշինություն, անգլերեն գրականություն:
Դրանից մի քանի ամիս առաջ էլ իրանցի կանայք զրկվեցին հասարակական վայրերում` սրճարաններում, բարերում ու ռեստորաններում տղամարդկանց հետ ֆուտբոլ նայելու հնարավորությունից: Իշխանությունների կարծիքով` այդ միջոցառումները կարող են վնասել կանանց բարոյական նկարագիրը:
«Չի կարելի»-ներ էլի կարելի է թվարկել… Երեւակայությունն այս ուղղությամբ անսպառ է , արդյունքում «հիվանդ» գաղափարների պահանջարկն միայն աճի միտումներ է արձանագրում…
Վերջում էլ մի «չի կարելի»-ի հնարավոր վերացման մասին: Սաուդյան Արաբիան հնարավոր է դադարի աշխարհում միակ երկիրը լինելուց, որտեղ կանանց արգելված է մեքենա վարել: Սաուդյան Արաբիայի թագավորի ազգական միլիարդատեր ալ Ուալիդ իբն Թալալն աջակցել է կանանց ավտոմեքենա վարել թույլ տալու գաղափարին: Նա նշել է, որ եթե կանանց թույլ տրվի մեքենա վարել, ապա կարելի է շուրջ 500 հազար օտարազգի վարորդների ազատել աշխատանքից, իսկ դա դրական կազդի երկրի տնտեսության եւ հասարակական ոլորտի վրա:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 4012