Լոնդոնը հրաժեշտ է տալիս Մարգարեթ Թետչերին

 

 Այսօր Լոնդոնի Սուրբ Պողոս տաճարում տեղի կունենա Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի հրաժեշտի արարողությունը, որին կմասնակցի նաեւ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը: Մինչ այս նա մասնակցել է միայն մեկ վարչապետի` Ուինսթոն Չերչիլի հուղարկավորությանը, տեղեկացնում է “euronews”-ը:

 

Արարողությանը  որպես Հայաստանի ներկայացուցիչ  մասնակցում է  ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ընդհանուր առմամբ,  մասնակցության հրավերներ են ուղարկվել ավելի քան  2.000 մարդու։ Արարողությանը կմասնակցեն 200 երկրի և միջազգային կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչներ, որոնց հետ Մեծ Բրիտանիան բարեկամական հարաբերություններ ունի։

Արարողության անվտանգությունը կապահովի ավելի քան 4.000 ոստիկան։ Այնուհետև Մարգարեթ Թետչերի դագաղը կտեղափոխվի Չելսիի թագավորական հոսպիտալ՝ վետերանների տուն-ինտերնատ, որտեղ նրա մարմինը կդիակիզվի և կհուղարկավորվի իր ամուսին Դենիս Թետչերի կողքին՝ հոսպիտալի գերեզմանատանը։ Պետբյուջեից արարողության անցկացման համար հատկացվել է ավելի քան 6 մլն ֆունտ ստեռլինգ։

 

Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարետ Թեթչերը կյանքից հեռացել է ապրիլի 8-ին 87 տարեկան հասակում: Բարոնուհին հանկարծամահ է եղել` չնայած վերջին շրջանում տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ:

 

Մարգարետ Թեթչերը 1979-1990թթ. եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետը և ներկայացրել է Պահպանողական կուսակցությունը: Նա առաջին և դեռևս միակ կինը, որն զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը: Մարգարետ Թեթչերը քաղաքական կարիերան սկսել է 1959թ.: 1990-ի հունիսին նա առաջին ու միակ անգամ այցելել է Հայաստան` ատեղի գոտի Լենինական: Բարոնուհու մահվան կապակցությամբ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը բացվել էր Սգո մատյան:

 

Լուսանկարները՝ Daily Mail-ի

Դիտումների քանակը` 3406

Գլխավոր էջ