«Աքլորը կարող է բարձր ծուղրուղու կանչել, ձվեր սակայն, հավերն են ածում» – Մարգարեթ Թետչեր

 

 Այսօր համացանցում ամենակարդացվող  լուրերից են`  Մարգարետ Թետչերի  անմոռանալի արտահայտությունների տասնյակը, ինչպես նաև  նրա  խորհուրդները  կին  քաղաքական գործիչներին.

 

 

– Եթե կինը հասկան ում է տունը ղեկավարելու ժամանակ առաջացող խնդիրները, կարող է հասկանալ երկիրը ղեկավարելու ժամանակ առաջացող խնդիրները

 

– Աքլորը կարող է բարձր ծուղրուղու կանչել, ձվեր սակայն, հավերն են ածում

 

– Եթե իմ քննադատները տեսնեին՝ ինչպես եմ ես քայլում Թեմզայի ալիքների վրայով, նրանք կասեին. “Պատճառն այն է, որ նա լողալ չգիտի”:

 

-Երբ տղամարդը ուժեղ է լինում, նրա մասին ասում են՝ նա իսկական տղամարդ է: Եթե ուժեղ է լինում կինը, ապա նրան «քած» են ասում:

 

– Ուժեղ լինելը նույնն է, ինչ կին լինելը: Ամբողջ ընթացքում դրա մասին խոսելը նշանակում է՝ այդպիսին չլինել:

 

-Կանայք, ի տարբերություն տղամարդկանց, ավելի հեշտ են «ոչ» ասում:

 

«Միշտ նայիր աչքերի մեջ, այդպես մարդիկ կհիշեն քեզ»

 

– Զրուցակցի հետ ընդհանուր լեզու գտնելու համար բնավ պարտադիր չէ համաձայնվել նրա հետ

 

«Մեր հոգսերի 90 տոկոսը տեղի չունեցողի վերաբերյալ են»

 

– Ես նախարարներին չեմ պատժում շատ խոսելու համար՝ մեկ պայմանով, որ նրանք անեն այն ինչ ես եմ ասում

 

– Պետք չէ հաճախ ստել, բայց երբեմն անհրաժեշտ է խուսափողական լինել:
– Քաղաքավարությունն այսօր շատ բարձր է գնահատվում, իսկ հանդգնությունն ընդհանրապես գին չունի:

 

– Ոչ ոք չէր հիշի բարի սամարացու մասին, եթե նա միայն բարի մտադրություններ ունենար: Նա նաև փող ուներ:

 

– Ես կմնամ այնքան, քանի դեռ չեմ հոգնել, իսկ քանի Բրիտանիան իմ կարիքն ունի՝ չեմ հոգնի»:

 

Դիտումների քանակը` 5049

Գլխավոր էջ