Հեռացավ կյանքից Մարգարեթ Թետչերը
Այսօր 87 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերը, որն իր կառավարման ոճի և կամքի համար հայտնի էր դարձել նաև որպես «Երկաթյա Լեդի»:
Նա ներկայացնում էր Պահպանողական կուսակցությունը և 1979-ին դարձավ Մեծ Բրիտանիայի առաջին կին վարչապետը: Իր պաշտոնավարման 11 տարիների ընթացքում նա ձեռք բերեց աշխարհում մեծ հեղինակություն: Բրիտանական ազգին մատուցած ծառայությունների համար, մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը 1992 թ. նրան շնորհել էր բարոնուհու տիտղոս:
Որպես Մեծ Բրիտանիայի վարչապետ պաշտոնավարման ընթացքում իր ամենամեծ ձեռքբերումը նա համարել էր Մեծ Բրիտանիայի քաղաքականության մեջ «մեղմ սոցիալիզմից» դեպի ազատ շուկայական հարաբերություններ ունեցող հասարակություն կատարված շրջադարձը:
Թետչերի առաջնորդությունն այն ժամանակ վիճահարույց էր համարվել: Նա նվազեցրել էր արհեստակցական միությունների ունեցած իշխանությունը, ինչպես նաև պետական ծախսերը, մասնավորեցրել էր պետական ընկերությունները: Իր գլխավորած Պահպանողական կուսակցությունը Թետչերի օրոք կենտրոնամետից վերածվել էր աջակողմյան քաղաքական կուսակցության:
“Նա “կանացի” քաղաքականություն չԷր վարում, բայց, կին լինելով, զբաղեցնում էր մի պաշտոն , որն այն ժամանակ այդքան էլ հասու չէր կանանց համար: Նա օրինակ ծառայեց շատերի համար, ովքեր եկան նրանից հետո”, – ասասց Գերմանիայի առաջին կին կանցլերը Անգելա Մերկելը` Թետչերի մահվան առիթով ցավակցություն հայտնելով :
Համացանցն և բոլոր միջազգային պարբերականներն այսօր ողողված են նրա լուսանկարներով` ընտանեկան և պաշտոնական:
26-ամյա Մարգարեթ Հիլդա Ռոբերտսն իր ամուսնության օրը (1951թ.).
Թետչերը՝ Մեծ Բրիտանիայի Կրթության և գիտության նախարարի պաշտոնում (1970թ.).
Նախքան վարչապետ դառնալը. Թետչերն՝ իր տան խոհանցում ( 1975թ.)
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը, ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերը՝ Բուկինգհեմյան պալատում.
Վարչապետ Մարգարեթ Թետչերը Պահպանողական կուսակցության ՝ ընտրություններում կրած համոզիչ հաղթանակից հետո.
Մարգարեթ Թետչերն իր ամուսնության արծաթե հոբելյանի օրը՝ ամուսնու՝ Դենիսի, դստեր՝ Քերոլի և որդու՝ Մարկի հետ.
«Երկաթյա լեդին»՝ որդու, հարսի և 2 ամսական թոռնիկի՝ Մայքլի հետ.
1990 թվականի հունիսին Մարգարետ Թետչերը Խորհրդային Միություն կատարած այցի շրջանակներում առաջին ու միակ այցն է կատարել Հայաստան` Լենինական (այժմ` Գյումրի):
Գյումրիում Թետչերը մասնակցել է Լորդ Բայրոնի անվան դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որը բրիտանական կողմը կառուցել և նվիրել էր 1988 թվականի երկրաշարժից տուժած քաղաքին: «Երկաթե տիկնոջ» հետ Գյումրի էին ժամանել նրա ամուսինը` Դենիս Թետչերը, Մեծ Բրիտանիայի պառլամենտի անդամ Ք. Բեյկերը, ԽՍՀՄ-ում Մեծ Բրիտանիայի դեպսան Ռ. Բրեյտվեյտը: Այցը լուսաբանել էր “Արմենպրես” գործակալությունը:
Դիտումների քանակը` 3924