Լարիսա Ալավերդյան. «Թող հայ կինը երբեք չփոխարինի տղամարդուն» /վիդեո/
“Մարտի 8-ը Աստծո եւ օրենքի առաջ հավասարության տոն է, իսկ ապրիլի 7-ը` ներդաշանակության տոնն է “,- այսպիսի կարծիքի հայտնեց Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ՝ «Դեբատ» մամուլի ակումբում կայացած քննարկաման ժամանակ:
Նրա խոսքով կինը չի ստեղծվել միայն խոհանոցի եւ եկեղեցու համար: Մանավանդ հայ կինը միշտ եղել է տղամարդու կողքին: “Հայուհիները տղամարդկանց փոխարինել են այն պահին, երբ անհրաժեշտ է եղել”,-” ասաց Լ. Ալավերդյանը, զարմանք արտահայտելով, որ դրա հետ մեկտեղ կանայք չեն ընդգրկվում երկրի կառավարման գործում: “Սա անհասկանալի է: Պիտի հավասարություն լինի, ինչպես չենք ընդունում միասեռականների ընտանիք, այդպես էլ դա չպիտի ընդունենք”,-ասաց Ալավերդյանը:
Իսկ տիկնոջ մաղթանքը խաղաղություն է: “Թող տղամարդը իր տեղում լինի, այնպիսի բարձր դիրքւոմ, որ երբեք կինը չփոխարինի նրան”,-ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավորը: Առավել մանարամասն դիտեք տեսանյութում.
Լարիսա Ալավերդյանի մաղթանքն ու այլ խոհերը տեսանյութում:
Աղբյուրը՝ Henaran.am
Դիտումների քանակը` 3265