«Մոլորակ 50/50 մինչեւ 2030» . ինչ է պարտավորվել Հայաստանը

Աշխարհի առաջնորդները   դեռ 2015-ի սեպտեմբերին  պայմանավորվել էին  համատեղել  իրենց ջանքերը մոլորակում գենդերային հավասարությանը մինչեւ 2030 թ. հասնելու համար: «ՄԱԿ-Կանայք գործակալությունը  Մարտի 8-ի կապակցությամբ  տեսահոլովակ է պատրաստել՝ այս պարտավորությունների մասին հիշեցնելու նպատակով .

 

 

2015-ի սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում  ՄԱԿ-ի    Կենտրոնակայանում տեղի ունեցած Համաշխարհային լիդերների  հանդիպմանը  ՄԱԿ-ի անդամ պետություններից  յուրաքանչյուրը, այդ թվում Հայաստանը ,   պարտավորություններ վերցրեցին ՝  գենդերային հավասարության և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման հարցերի շուրջ: Հայաստանի կողմից ստանձնված պարտավորություններում  նշված  է, որ պետությունը պարտավորվում է  աջակցել  2013-ին ընդունված «Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորւոթյունների» ՀՀ Օրենքի իրականացմանը  եւ ստորագրել      Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին  կոնվենցիան, որն ընդունվել էր Ստամբուլում  2011-ին:

 

Նշենք, որ բարձր մակարդակի   այս հանդիպումը   նվիրված էր Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի 20-ամյակին եւ  տեղի էր ունեցել ՄԱԿ-Կանայք գործակալության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը նախաձեռնությամբ՝  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական  60-րդ նստաշրջանի  շրջանակներում,    որի   ընթացքում սեպտեմբերի 25-ին   պաշտոնապես ընդունվեց  նաեւ   Կայուն զարգացման նոր օրակարգը:

 

ՀՀ Կառավարության  հայտարարության տեքստը պարտավորությունների մասին   ամբողջությամբ այստեղ. 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում

Համաշխարհային լիդերների հանդիպմանը հաստատվեց «Մոլորակ 50/50» պեկինյան բանաձեւը

ՄԱԿ-ում ընդունվեց Կայուն զարգացման նոր օրակարգը

Որո՞նք են Կայուն զարգացման 17 նպատակները

ՄԱԿ-ի նոր հավակնոտ օրակարգ՝ մինչև 2030 թվականը վերացնել աղքատությունը աշխարհում

 

 

Դիտումների քանակը` 4201

Գլխավոր էջ