«Մոլորակ 50/50 մինչեւ 2030» . ինչ է պարտավորվել Հայաստանը
Աշխարհի առաջնորդները դեռ 2015-ի սեպտեմբերին պայմանավորվել էին համատեղել իրենց ջանքերը մոլորակում գենդերային հավասարությանը մինչեւ 2030 թ. հասնելու համար: «ՄԱԿ-Կանայք գործակալությունը Մարտի 8-ի կապակցությամբ տեսահոլովակ է պատրաստել՝ այս պարտավորությունների մասին հիշեցնելու նպատակով .
2015-ի սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Կենտրոնակայանում տեղի ունեցած Համաշխարհային լիդերների հանդիպմանը ՄԱԿ-ի անդամ պետություններից յուրաքանչյուրը, այդ թվում Հայաստանը , պարտավորություններ վերցրեցին ՝ գենդերային հավասարության և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման հարցերի շուրջ: Հայաստանի կողմից ստանձնված պարտավորություններում նշված է, որ պետությունը պարտավորվում է աջակցել 2013-ին ընդունված «Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորւոթյունների» ՀՀ Օրենքի իրականացմանը եւ ստորագրել Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան, որն ընդունվել էր Ստամբուլում 2011-ին:
Նշենք, որ բարձր մակարդակի այս հանդիպումը նվիրված էր Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի 20-ամյակին եւ տեղի էր ունեցել ՄԱԿ-Կանայք գործակալության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական 60-րդ նստաշրջանի շրջանակներում, որի ընթացքում սեպտեմբերի 25-ին պաշտոնապես ընդունվեց նաեւ Կայուն զարգացման նոր օրակարգը:
ՀՀ Կառավարության հայտարարության տեքստը պարտավորությունների մասին ամբողջությամբ այստեղ.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում
Համաշխարհային լիդերների հանդիպմանը հաստատվեց «Մոլորակ 50/50» պեկինյան բանաձեւը
ՄԱԿ-ում ընդունվեց Կայուն զարգացման նոր օրակարգը
Որո՞նք են Կայուն զարգացման 17 նպատակները
ՄԱԿ-ի նոր հավակնոտ օրակարգ՝ մինչև 2030 թվականը վերացնել աղքատությունը աշխարհում
Դիտումների քանակը` 4212