Բաց նամակ ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ
Կարևորելով ՀՀ ընտրական օրենսգրքում կանանց ներգրավվածությունն ապահովող մեխանիզմների բարելավման անհրաժեշտությունը ՝ «Հավասար» քարոզարշավի մասնակից կազմակերպությունները՝ ի դեմս «ՕքսԵՋեն» հիմնադրամի և «Պրոմեդիա-Գենդեր» ՀԿ-ի, հանդես են եկել բաց նամակով, որին միացել են ավելի քան 40 հասարական կազմակերպություններ: Նամակը ուղղվել է ՀՀվարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին և ՀՀ Ազգային ժողովում ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ձևավորված աշխատանքային խմբին:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հրավերով կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումն ընտրական օրենսդրության բարեփոխումների շուրջ կկայանա ուրբաթ՝ հուլիսի 6-ին, ժամը 10:00-ին:
Բաց նամակ
Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս,
մտահոգություն ենք հայտնում Հայաստանում քաղաքական որոշումների կայացման մակարդակում, այդ թվում` ՀՀ Ազգային ժողովում կանանց ցածր ներկայացվածության առնչությամբ, ինչը ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածով ամրագրված սեռերի իրավահավասարության սկզբունքի ուղղակի խախտում է և վկայում է կառավարման համակարգում մարդկային կապիտալի ոչ արդյունավետ օգտագործման մասին՝ վտանգելով երկրի կայուն զարգացման ընթացքը:
ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացին ընդառաջ, հիմք ընդունելով՝
- կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքներն ու ծրագրային փաստաթղթերը,
- ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և մի շարք այլ միջազգային կառույցների շրջանակում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները` կանանց քաղաքական իրավունքների լիարժեք իրացման և որոշումների ընդունման մակարդակում, այդ թվում`ընտրովի մարմիններում կանանց ու տղամարդկանց հավասար ներկայացվածությունը ապահովելու վերաբերյալ,
- ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի 4-րդ կետը, որով կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը սահմանված է պետական քաղաքականության հիմնական նպատակ,
հանդես ենք գալիս առաջարկով՝ ուղղված ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին և ՀՀ Ազգային ժողովում ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ձևավորված աշխատանքային խմբին:
Մասնավորապես, առաջարկում ենք.
– ներառել ընտրական բարեփոխումների հայեցակարգում՝ ընտրովի մարմիններում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունն երաշխավորող մեխանիզմների ապահովման հարցը, այդ թվում ՀՀ ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ և 10-րդ կետերով` կուսակցությունների ցուցակներում սեռերի 30/70 համամասնությունը սահմանող քվոտայի բարելավման խնդիրը:
Առաջադրված խնդրի լուծման կարևորության մասին են վկայում 2017 թվականին կայացած ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև միջազգային դիտորդական առաքելությունների կողմից արված դիտարկումները: Մասնավորապես, 2017 թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական, ամփոփիչ զեկույցում նշվում էր, որ նորընտիր Ազգային ժողովում կանանց ներկայացվածության 18%-ը «չի համապատասխանում կին թեկնածուների համար հավասար հնարավորությունների փաստացի ապահովման վերաբերյալ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին»:
Մենք պատրաստ ենք լրացուցիչ փաստեր և վերլուծություններ ներկայացնել նշված թեմայի և հատկապես այն խնդրի շուրջ, որ համամասնական ընտրությունների ընթացքում ցանկացած տիպի «բաց» ցուցակների կիրառումը լուրջ ու անհաղթահարելի խոչընդոտ է կին թեկնածուների համար: Ակնկալում ենք, որ այդ փաստարկները հիմք կհանդիսանան արդյունավետ երկխոսության համար, որի նպատակը բոլորիս համար մեկն է՝ ապահովել ազատ ու արդար ընտրություններ Հայաստանում:
Համագործակցության ակնկալիքով ՝
- «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ
- «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ
- «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ
- ԵՊՀ գենդերայինհետազոտությունների և առաջնորդության կենտրոն
- «Պրոգրես» ՀԿ
- Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ
- «Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ
- «Իրավական նախաձեռնություններ կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
- Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիա «Ֆլորա» ՀԿ
- «Իրավունքի ուժ» ՀԿ
- Մշակույթի և կատարողական արվեստի միջազգային ակադեմիա
- «Ջինջ Արփա» ՀԿ
- «Երիտասարդ սերունդ» ՀԿ
- «Հայտուր» սոցիալ-տնտեսական և մշակութային հասարակական կազմակերպություն
- «Սուրբ Սանդուխտ» կանանց հասարակական կազմակերպություն
- «Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների ընկերակցություն» հասարակական կազմակերպություն
- «Ապագայի կամուրջներ» կրթամշակութային կենտրոն հասարակական կազմակերպություն
- «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
- «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ
- «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
- «Կանայք հանուն զարգացման» ՀԿ
- «Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
- Հայկական Ազգային ԵԿՔԱ ՀԿ
- Վորլդ Վիժն Հայաստան
- «Դեմոկրատիան այսօր» ՀԿ
«Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի անդամ կազմակերպություններ՝
- Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ
- Կապանի կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ
- Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ
- Սիսիանի կանանց Ռեսուրս կենտրոն հիմնադրամ
- Եղեգնաձորի կանանց Ռեսուրս կենտրոն հիմնադրամ
- Իջևանի կանանց Ռեսուրս կենտրոն հիմնադրամ
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»
- Կանանց ռեսուրսային կենտրոն
- Հասարակություն առանց բռնության
- Կանանց իրավունքների կենտրոն
- Կանանց աջակցման կենտրոն
- Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք
- Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն
- Իրական աշխարհ, իրական մարդիկ
- Դիսըբիլիթի ինֆո
- Սպիտակի հելսինկյան խումբ
- «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն
Դիտումների քանակը` 3147