Պաշտպանե՛նք մարդու իրավունքները 365 օր

Այս  կարգախոսի ներքո է այսօր աշխարհը նշում  Մարդու իրավունքների օրը:  

 

«Կոչ եմ անում պետություններին՝ մարդու իրավունքները պաշտպանելու իրենց պարտավորությունը հարգել տարվա բոլոր օրերին», – ասված է   Դեկտեմբերի 10-ի կապակցությամբ  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի ուղերձում.

 Human Rights 365

 

«Մարդու իրավունքների օրը մենք բարձրաձայնում ենք մեր կարծիքը:

 

Մենք դատապարտում ենք այն իշխանություններին, որոնք ոտնահարում են որևէ անձի կամ խմբի իրավունքները:

 

Մենք հայտարարում ենք, որ մարդու իրավունքները բոլորիս համար են` մշտապես, ով էլ լինենք, որտեղից էլ լինենք, անկախ մեր դասակարգից, կարծիքներից, սեռական կողմնորոշումից:

 

Սա անհատական արդարության, սոցիալական կայունության և գլոբալ առաջընթացի հարց է:

 

ՄԱԿ-ը պաշտպանում է մարդու իրավունքները, որովհետև դա մեր արժանպատիվ առաքելությունն է, և որովհետև տնտեսությունները ծաղկում են ու երկրները խաղաղ են, երբ մարդիկ օգտվում են իրենց իրավունքներից:

 

Մարդու իրավունքների ոտնահարումներն ավելին են, քան սոսկ անձնական ողբերգությունները: Դրանք կոչնակներ են, որ գուցե ահազանգում են շատ ավելի մեծ ճգնաժամի մասին:

 

ՄԱԿ-ի «Մարդու իրավունքներն՝ առաջնային ճակատում» նախաձեռնության նպատակն է ուշի ուշով հետևել այդ ահազանգերին: Մենք համախմբում ենք ուժերն ի պատասխան ոտնահարումների, քանի դեռ դրանք չեն վերածվել զանգվածային վայրագությունների կամ պատերազմական հանցագործությունների:

 

Յուրաքանչյուրը կարող է նպաստել անարդարության, անհանդուրժողականության և ծայրահեղականության դեմ պայքարի առաջխաղացմանը:

 

Կոչ եմ անում պետություններին՝ մարդու իրավունքները պաշտպանելու իրենց պարտավորությունը հարգել տարվա բոլոր օրերին: Կոչ եմ անում մարդկանց՝ իրենց կառավարություններից պատասխան պահանջել: Եվ կոչ եմ անում հատուկ պաշտպանություն ապահովել իրավապաշտպանների համար, որոնք խիզախորեն ծառայում են մեր ընդհանուր գործին:

 

Եկե՛ք արձագանքենք իրավազրկվածների ճիչերին և պաշտպանենք մարդկային արժանապատվության իրավունքը՝ բոլորի համար»:

 

 

Դիտումների քանակը` 4184

Գլխավոր էջ