30 կին է մասնակցության հայտ ներկայացրել Իրանի նախագահական ընտրություններում
Իրանում ավարտվել է հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածուների առաջադրման գործընթացը: Մասնակցության հայտ են ներկայացրել 686 թեկնածու, որոնցից 30-ը կին են:
Այժմ, մայիսի 12-16-ն Իրանի պահապանների խորհուրդը կուսումնասիրի թեկնածուներից յուրաքանչյուրին՝ պարզելու նրանց համապատասխանությունը օրենքի պահանջներին եւ ընտրարշավին մասնակցելու նպատակահարմարությունը։ Միայն դրական պատասխան ստանալու դեպքում թեկնածուները կսկեն իրենց քարոզարշավը
Նախորդ` 2009-ի ընտրություններին նախնական գրանցումը անցած 475 թեկնածուներից 42-ը կին էին, սակայն մրցավազքի մեջ մտան միայն չորսը տղամարդ: Այս տարի, փորձագետների գնահատականներով, ընտրապայքարի մեջ մտնելու իրական շանսեր ունեն առաջադրված թեկնախուներից միայն 10-ը, և նրանց թվում կանայք չեն հիշատակվում:
Դիտումների քանակը` 3014