30-ամյա Արմինե Հովհաննիսյանը պայքարելու է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար

Էջմածնի քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն է առաջադրել «Գործք» ՍՊԸ աշխատակազմի ղեկավար, անկուսակցական, 30-ամյա Արմինե Հովհաննիսյանը, ով գեներալ Մանվել Գրիրգորյանի որդու՝ գործող քաղաքապետ Կարեն Գիրգորյանի միակ մրցակիցն է լինելու:

 

Հիշեցնենք, որ նախքան Էջմիածնում թեկնածությունների առաջադրումը խոսակցություններ էին շրջանառվում, թե գեներալ Մանվելի կողմնակիցները սպառնում են բոլոր նրանց, ովքեր ցանկություն են հայտնում թեկնածություն առաջադրել քաղաքապետի ընտրություններին: Հիշեցնենք, որ նախքան Էջմիածնում թեկնածությունների առաջադրումը խոսակցություններ էին շրջանառվում, թե գեներալ Մանվելի կողմնակիցները սպառնում են բոլոր նրանց, ովքեր ցանկություն են հայտնում թեկնածություն առաջադրել քաղաքապետի ընտրություններին: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը, ներկայացնելով  Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արմինե Հովհաննիսյանին:

 

Ինչո՞ւ որոշեցիք քաղաքապետի թեկնածու առաջադրվել, ի՞նչ եք առաջարկելու քաղաքի բնակչությանը:

 

– Ես, օգտվելով իմ սահմանադրական իրավունքից, որոշեցի առաջադրել իմ թեկնածությունը: Ես ինքս ծնունդով Էջմիածին քաղաքից եմ, այդ քաղաքի բնակիչ եմ, շատ լավ ծամոթ եմ և´ քաղաքի հոգսերին, և´ կենսակերպին: Տեղյակ եմ նաև գործող քաղաքապետի իրականացրած ծրագրերին: Ես իմ ուրույն ծրագրերը պետք է ներկայացնեմ քարոզարշավի ընթացքում, պետք է փորձեմ բարձրացնել հասարակությանը հուզող հարցերը և հետագայում իրականացնել ծրագրերը:

 

Ըստ ձեզ, որո՞նք են Էջմիածնում առկա այն խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն:

 

– Քարոզարշավի ընթացքում իմ բոլոր ծրագրերին կտեղեկանաք: Ես, հանդիսանալով իգական սեռի ներկայացուցիչ, իմ տեսակետն ունեմ հարցերի լուծման վերաբերյալ:

 

Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք ընտրություններից, եթե հաշվի առնենք այն, թե ով է ձեր մրցակիցը, և ինչ մեխանիզմներով են Հայաստանում ընտրություններ անցկացվում:

 

– Ես շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու պարոն Գրիգորյանին և այդ մրցակցության գործոնին: Այս քարոզչության ընթացքում յուրաքանչյուր թեկնածու յուրովի է բարձրացնում քաղաքի, այս դեպքում՝ Էջմիածնի խնդիրները: Յուրաքանչյուր թեկնածու նաև նպաստում է, որ հաղթող թեկնածուն, այնուամենայնիվ, ինչ-որ չափով, անդրադառնա նաև չհաղթող թեկնածուների ներկայացրած ծրագրերին ու դրանց ընթացք տա: Դրանից միայն ու միայն կշահի հասարակությունը: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում գործող ընտրական մեխանիզմին, թե ինչ նկատի ունեք, ես չգիտեմ, ես իմ գործունեությունն եմ ծավալում: Չեմ կարծում, որ այս շրջանակներում այլ մեկնաբանություններ անելու իմաստ կա:

 

Նախքան թեկնածությունների առաջադրումը լուրեր կային, թե Էջմիածնում վախի մթնոլորտ է, մյուս հավակնորդներին զգուշացվում է զերծ մնալ քաղաքապետի թեկնածություն առաջադրելուց: Դուք զգացե՞լ եք նման բան:

 

– Ինձ համար անծանոթ է ձեր ներկայացրածը: Ես ո´չ նմանատիպ խոսակցություններ եմ լսել, ո´չ նման մոտեցումներ եմ նկատել: Պարզապես, ինձ համար անհասկանալի է դա, որովհետև ընտրական գործընթաց է, ես դրել եմ իմ թեկնածությունը: Բայց նմանատիպ ոչ մի տեղեկատվություն ինձ չի հասել:

 

Այսինքն, նախքան թեկնածություն դնելը ձեզ հակառակ կողմից ոչ ոք չի՞ փորձել խոչընդոտել:

 

– Բացարձակապես, նմատիպ խոսակցություններ ընդահարապես չեն եղել:

 

Իսկ ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը, որ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար այլ թեկնածուներ չառաջադրվեցին, պասիվություն դրսևորեց ընդդիմությունը:

 

– Անկեղծ ասած, ես ուրիշների փոխարեն չեմ կարող խոսել: Միգուցե իրենք այդպես են հարմար գտել, իսկ ես ոչ ոքի փոխարեն ոչինչ չեմ կարող ասել: Ես ունեմ իմ ծրագրերը և վստահ եմ, որ կարող եմ բարձրացնել հիմնախնդիրներ, դրանց լուծման ճանապարհներ առաջարկել:

 

http://www.1in.am/arm/armenia_politics_105262.html

Դիտումների քանակը` 3990

Գլխավոր էջ