Ամեն տարի 3 մլն կանանց ու աղջիկներին սպառնում է սեռական օրգանների խեղման վտանգը
Առողջապահության միջազգային կազմակերպությունը փետրվարի 6-ը հայտարարել է որպես կանանց սեռական օրգանների խեղման նկատմամբ անհանդուրժողականության օր:
«Կանանց և աղջիկների իրավունքների նկատմամաբ լիարժեք հարգանքը կայուն զարգացման անբաժան մասն է: 2030 թ. Կայուն զարգացման օրակարգում մենք նպատակ ենք դրել վերջ դնել այդ պրակտիկային»,-նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
ՄԱԿ-ը հստակ սահմանում է, թե ինչ է խեղումը. «Ոչ բժշկական նպատակներով սեռական օրգանների կտրում՝ սովորաբար երիտասարդ տարիքում։ Այն կարող է ներառել սեռական օրգանների մասնակի կամ ամբողջական կտրում, հեռացում և թակալում մշակութային և այլ՝ ոչ բուժական նպատակներով»: Այն միջազգային մակարդակով գնահատվում է կանանց ու աղջիկների իրավունքների խախտում, արտացոլում է սեռերի միջև արմատավորված անհավասարությունները, իրենից ներկայացնում է կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության ծայրահեղ ձև:
Նման պրակտիկան խախտում է նաև նրանց առողջության, անվտանգության, ֆիզիկական ամբողջականության, ինչպես նաև խոշտանգումներից ու դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից ազատ լինելու իրավունքը, երբեմն նաև կյանքի իրավունքը, եթե այդ խեղումը հանգեցնում է մահվան:
ՄԱԿ-ում համոզված են, որ այդ արատավոր պրակտիկային վերջ տալու համար անհրաժեշտ են համատեղ ու կանոնավոր միջացառումներ, երկխոսություն, որոնց ուշադրության կենտրոնում կլինեն մարդու իրավունքն ու գենդերային հավասարությունը: Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել նաև այդ գործողություններից տուժած կանանց ու աղջիկների վերարտադրողական առողջության խնդիրների լուծման համար:
ՄԱԿ-ի Բնակչության ու մանկական հիմնադրամները համատեղ ծրագիր են իրականացցնում կանանաց ու աղջիկների սեռական օրգաների խեղման երևույթին հնարավրինս շուտ վերջ դնելու նպատակով: Ծրագիրն իրականացվում է աֆրիկյան 17 երկրներում:
ՄԱԿ-ի տվյալներով՝
- Այսօր աշխարհում ապրում է 200 մլն կին և աղջիկ, որոնք սեռական օրգանները ենթարկվել են այս կամ այն խեղման:
- Եթե այս միտումը պահպանվի, ապա ամեն տարի ևս 3 մլն կանանց ու աղջիկների սպառնում է այդ վտանգը:
- Խեղման ենթարկվածներից 44 մլնը մինչև 14 տարեկան աղջիկներ են: Առավել շատ երևույթը տարածված է Ինդոնեզիայում, Մավրիտանիայում, Գամբիայում: Այստեղ մինչև 11 տարեկան աղջիկների մոտ կեսը ենթարկվում է սեռական օրգանների խեղման:
- 15-49 տարեկան կանանց ցուցանիշով առաջատար են Սոմալին (98%), Գվինեան (97%), Ջիբուտին (93%):
- Այս գործողություննեը կարող են ուղեկցվել ուժեղ արյունահոսությամբ ու բժշկական այլ խնդիրներով, այդ թվում վարակներ, անպտղություն, ծննդաբերությունների բարդացում՝ ընդհուպ մինչև նորածնի մահ:
- Կայուն զարգացում-2030 ծրագիրը ներառում է կոչ ոչնչացնելու սեռական օրգանների նման վիրահատությունները:
- Նման պրակտիկան բացառելու համար կոչ է ուղղվել միջազգային մի շարք կազմակերպությունների՝ ինչպիսիք են Աֆրիկյան Միությունը, Եվրոպական միությունը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, ՄԱԿ-ի Գխլավոր ասամբլեան:
Հիշեցնենք, վերջերս Հայաստանը վերապահումներով ստորագրեց Ստամբուլի կոնվենցիան, որը այն վավերացրած երկրների կառավարություններին պարտավորեցնում է կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի դեմ՝ հետապնդումից և սեռական ոտնձգությունից մինչև ընտանեկան բռնություն, ստիպողական ամուսնություն և կանացի սեռական օրգանների խեղումներ:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 6415