Առաջին դասարաններում աղջիկները գնալով քչանում են/ տեսանյութ

Հայաստանում նորածինների սեռերի խախտված  համամասնության մասին է վկայում նաև հանրապետության   հանրակրթական դպրոցների 1-ին դասարաններում սովորող աղջիկների թիվը: Այսպես,  հիմնվելով  ՀՀ  Վիճծառայության  տվյալների վրա, պարզեցինք, որ   2014-2015 թթ. ուստարում  Երեւանում  առաջին դասարանցի  աղջիկները   47% տոկոս են կազմել : Գեղարքունիքում և Վայոց ձորում  աղջիկները 44% են, Շիրակում և Լոռիում` 45%, Արմավիրում և Արագածոտնում` 46%: Առաջին դասարանցիների թվում սեռերի համամասնությունը գրեթե չի խախտված միայն Տավուշի մարզում (49,6 %), Սյունիքում և Կոտայքում (48%):  

 

Դիտեք նաեւ  այս  խնդրին անդրադարձող սոցիալական  տեսահոլովակը, որը ստեղծվել է   «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում ։ Ծրագիրը իրականացնում են  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Արմավիրի զարգացման կենտրոնը, Մարտունու կանանց համայնքային խորհրդը և Սեյվ դը չիլդրեն կազմակերպությունը՝ Եվրոպական միության  ֆինանսավորվամբ:

 

 

Հատել ենք վտանգավոր սահմանագիծը

 

ՄԱ-ի Բնակչության հիմնադրամի 2012-ին արված «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանումե հետազոտությունը ցույց է տալիս, որ եթե շարունակվի աղջիկների ծնունդը խափանելու գնով տղա ունենալու արատավոր երևույթը, ապա`

  • Հայաստանը մինչև 2060 թ. կկորցնի գրեթե 93.000 պոտենցիալ ապագա մայր,
  • Տարեկան չծնված նորածին աղջիկների թիվը մինչև 2060 թ. կհասնի 2000-ի,
  • Երկրի բնակչությունը կնվազի հավելյալ 80.000 մարդով (սա ներկայումս Հայաստանի 2 տարվա ծնունդների թիվն է) և, այլ հավասար պայմաններում, կկազմի մոտավորապես 2,6 միլիոն:

 

«Եթե այս միտումը չկասեցվի, ապա ամուսնական ամենաակտիվ տարիքի` 20-39 տարեկան տղամարդկանց մի մասը շուտով սկսելու է ընտանիք կազմելու դժվարություններ ունենալ և, կին չգտնելով, մեկնել երկրից` այդպիսով խթանելով արտագաղթը: Բացի այս, սա նաև այլ խնդիրներ առաջ կբերի (միայնակ ծերություն, սեռական հողի վրա կրիմինալի աճ և այլն- խմբ.)ե,- պարզաբանում է ժողովրդագրության հարցերով միջազգային փորձագետ, դոկտոր Քրիստոֆ Գիլմոտոն:

 

Հիշեցնենք, որ Հայաստանում նորածինների սեռերի համամասնությունը խախտվել է դեռևս վաղ 1990-ականներից և ներկայումս կազմում է 114-115 տղա` 100 աղջկա դիմաց: Այն աշխարհում ամենաբարձրերից մեկն է և զիջում է միայն Չինաստանին (118) ու Ադրբեջանին (116):

 

 

Դիտումների քանակը` 4549

Գլխավոր էջ