Զուգահեռներ. Ճապոնիան մշակել է երկրում ծնելիության աճը խթանելու ծրագիր
Կառավարության ծրագիրը թույլ կտա երկրի բնակչության թիվը պահպանել 100 մլն. մակարդակում նույնիսկ 50 տարի անց:
Ճապոնիայի կառավարությունը մշակել է միջոցառումների ծրագիր, որոնք նախատեսում են ընտանիքում երրորդ երեխայի ծնվելու դեպքում պետության աջակցություն, ինչն էլ թույլ կտա պահպանել երկրի բնակչության թիվը 100 մլն. մակարդակում 50 տարի անց, – այս մասին է հաղորդել «Ասախի» թերթը երկուշաբթի օրը:
Ծրագիրը պետք է ներառվի «Տնտեսության և ֆինանսների հիմնական ուղղությունների մեջ», որոնք կառավարությունն ընդունելու է հունիսի վերջին: Ակնկալվում է, հարցի ֆինանսական կողմը հաշվի է առնվելու հաջորդ ֆինանսական տարվա բյուջեում, որը Ճապոնիայում սկսվում է 2015 թ. ապրիլի 1-ից:
Ծնելիության խթանման կառավարության ծրագիրը իր առջև շատ ամբիցիոզ խնդիր է դնում. բարձրացնել ծնելիության ցուցանիշը (ծնված երեխաների հարաբերակցությունը մեկ կնոջ հաշվով) ներկայիս 1,47-ից մինչև 2,07 2030թ.: Սա հնարավորություն կընձեռի 2060թ. ունենալ 100 մլն. բնակչություն: Գիտնականների հաշվարկներով առանց որոշակի գործողություններ ձեռնարկելու 50 տարվա ընթացքում Ճապոնիայի բնակչության թիվը կկրճատվի ներկայիս 127 մլն.-ից մինչև 86 մլն.: 100 մլն.-ի կրիտիկական շեմը կարող է հատվել 2040 թվականի վերջին, իսկ 2060 թ. 65-ից բարձր տարիք ունեցող մարդկանց ամսնաբաժինը կկազմի բնակչության 40%:
Կառավարությունը մտադիր է փոխել ծնելիության կրճատման և հասարակության մեջ թոշակառուների թվի ավելացման ներկայիս միտումը մինչ 2020թ.:
Նախկինում հրապարակված տվյալների համաձայն 2013 թ. Ճապոնիայում ծնելիությունը եղել է ամենացածրը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ողջ ընթացքի համեմատ. ծնելիության ցուցանիշը կազմել է 1,43, իսկ նորածինների թիվը մեկ տարվա ընթացքում հասել է ռեկորդային ցածր մակարդակի 1,02 մլն. մարդ: Միևնույն ժամանակ հաշվի առնելով 1.27 մլն. մարդկանց մահացությունը, երկրի բնակչությունը, որը կազմում է մոտավորապես 128 մլն մարդ, անցյալ տարվա ընթացքում կրճատվել է 240 հազարով:
Մի քանի տասնամյակ շարունակ Ճապոնիայում նշանակալի ժողովրդագրական փոփոխություններ չեն եղել, սակայն վորջերս երկրի բնակչությունը սկսել է արագ տեմպերով կրճատվել: Պատճառը կյանքի երկարատևությունն ու ոչ բարձր ծնելիությունն են, որոնք հանգեցրեցին տարեցների թվի բարձրացման: Ներկայումս 65-ից բարձր տարիք ունեցող մարդկանց մասնաբաժինը Ճապոնիայում արդեն հասել է ամբողջ բնակչության 24.4%, մինչդեռ 15 տարեկան երեխաների մասնաբաժինը կրճատվել է մինչև 13.1%:
«Հասարակության ծերացումը» – ծնելիության կրճատման պայմաններում ծեր անաշխատունակ բնակչության թվի ավելավցումը- համարվում է ժամանակակից Ճապոնիայի ամենալուրջ խնդիրներից մեկը:
Ճապոնական իշխանությունները լրջորեն քննարկում են այն բոլոր հնարավոր միջոցառումները, որոնք պետք է դադարեցնեն բնակչության թվի կրճատումը: Մասնավորապես, կառավարությունը դիտարկում է երեխայի ծննդյան համար տրվող միանվագ վճարի ամենաքիչը 2 անգամ բարձրացնելու հարցը: Բացի այդ, քննարկում են թոշակային տարիքը ներկայիս 65-ից մինչև 70 բարձրացնելու առաջարկը, ինչպես նաև փորձում են դյուրացնել որակավորում ունեցող աշխատողների՝ արտասահմանից Ճապոնիա ներգաղթելու գործընթացը:
Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշները տագնապ են առաջացնում մասնագետների շրջանում:
Ըստ Հայսատանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ժողովրդագրական իրավիճակը մեր երկրում անհանգստացնող է հիմնականում երեք խնդիրների առումով՝ ցածր ծնելիություն, ծերացում և միգրացիա:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների` 2014թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ կազմել է 3 մլն 017.4 մարդ : Վերջին տարիներին հանրապետությունում ծնունդների թվի անկում է նկատվում: 2013-ին Հայաստանում ծնունդների թիվը կազմել է 41 770, ինչը 2012-ի համեմատ ավելի քիչ է 1.7 տոկոսով` 2012-ին ՀՀ-ում ծնվել էր 42 832 երեխա, 2011-ին` 43 297 / իսկ 2010-ին հանրապետությունում ծնվել էր 44 737, երեխա:
Նույն ժամանակահատվածում մահվան ցուցանիշների նվազում է արձանագրվել, նվազումը կազմել է 1.6 տոկոս` 2013-ին Հայաստանում մահացել է 27 165 մարդ, ՝ 2012-ին՝ 27 514, իսկ 2011թ-ին` 28.030: Որոշակի չափով այս դինամիկան կարելի է բացատրել բնակչության ընդհանուր թվի նվազմամբ: Դրա հետ մեկտեղ մահացության ընդհանուր գործակիցը վերջին 10 տարիների ընթացքում աճել է շուրջ 13.3%-ով:
Ծնելիության ցուցանիշը վերարտադրողական տարիքի մեկ կնոջ հաշվով 1,6 երեխա է, մինչդեռ բնակչության պարզ վերարտադրության ապահովման համար անհրաժեշտ է 2,1: Կառավարությունը նպատակ է դրել մինչև 2017թ. ծնելիությունը հասցնել 1,8-ի, ինչը բավական դժվար կլինի` հաշվի առնելով, որ ըստ ՄԱԲՀ-ի հետազոտությունների՝ այսօր միջին վիճակագրական ընտանիքի համար երկու երեխան սահման է: Մեծ մասը նախընտրում է սահմանափակվել մեկ երեխայով, թեև համարում է, որ իդեալում պետք է երեք երեխա ունենալ: Դրա հետ մեկտեղ Հայաստանում բոլոր հղիությունների 29%-ը ընդհատվում է արհեստական ճանապարհով: Հայ կանայք իրենց կյանքի ընթացքում իրականացնում են միջինը 2 աբորտ:
60 և բարձր տարիքի բնակչության տեսակարար կշիռը Հայաստանում կազմում է 14.4%: ՄԱԲՀ փորձագիտական վերլուծության կանխատեսումները ցույց են տվել, որ 2050 թ. Հայաստանի բնակչության մեկ երրորդը` 31.5 տոկոսը, կարող է լինել 60-ն անց: Մինչդեռ, միջազգային գնահատականներով, ծերացող է համարվում այն հասարակությունը, որտեղ տարեցների թիվը կազմում է 13 և ավելի տոկոս:
Ըստ ԱՎԾ կանխատեսումների, Հայաստանի բնակչությունը 2035 թ.-ին կկազմի 2.9 միլիոն (հաստատուն սցենար): ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի փորձագետների գնահատականներով՝ 2050-ին Հայաստանի բնակչությանը կարող է կրճատվել 20-30%-ով:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում .
Ծնունդների թիվը Հայաստանում նվազում է
Հայաստանի բնակչության 14.4 տոկոսը 60-ից բարձր տարիքի է
Խոսենք մեծերի հետ երեխաների մասին` թվերով
Բազմազավակ ընտանիքները աղքատության ճիրաններում
«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ. Հայացք Հայաստանի կանանց
Հայաստանի կանայք. ուշագրավ փաստեր և թվեր
Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով
Առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի կոչը
«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը
Ինչպես խրախուսել բազմազավակությունը
Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել
Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »
Դիտումների քանակը` 4638