16 օրյակի օրացույց.«Փոփոխությունների թատրոնը» եւ ՄԱԲՀ- ը հրավիրում են…
«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16–օրյակ» քարոզարշավի շրջանակներում «Փոփոխությունների թատրոն»-ը՝ ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ հանդես է գալիս իր ինտերակտիվ ներկայացումներով:
Դեկտեմբերի 1–ին ՁԻԱՀ–ի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ «Վանաձորում ներկայացվեց իր «Ու՞մ մտքով կանցներ» ինտերակտիվ ֆորում բեմադրությունը՝ նվիրված ՄԻԱՎ վարակակիրների հանդեպ խտրականության վերացմանը։
16 օրյակի ընթացքում նախատեսված է եւս երկու ներկայացում.
Դեկտեմբերի 9-ին՝
«Ծիածանի գործով աննախադեպ դատավարություն» ինտերակտիվ ներկայացում՝ նվիրված Հայաստանում տղա երեխաների նախապատվության հիմնախնդրին
Հենրիկ Մալյանի անվան թատրոն, Երևան, Վարդանանց 18, ժամը՝ 19:00
Դեկտեմբերի 10-ին՝
«Ես կին եմ» ինտերակտիվ ներկայացում՝ նվիրված ընտանեկան բռնության հիմնախնդրին
Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի դահլիճ, ժամը՝ 16:00
Երիտասարդ արտիստներից բաղկացած «Փոփոխությունների թատրոն» հասարակական կազմակերպությունն արդեն հինգ տարի է’ գործում է Հայաստանում: Քաղաքացիական պատասխանատվության եւ հասարակական իրազեկման բարձրացման նպատակով թատրոնը ներկայանում է ոչ միայն Հայաստանի մարզերում, այլ նաեւ երկրի սահմաններից դուրս’ փորձելով ինտերակտիվ ներկայացումների միջոցով վեր հանել խնդիրներ, որոնք առկա են հասարակության մեջ:
« Մենք հավատում ենք, որ մասնակցային բնույթ կրող ինտերակտիվ-թատերային մեթոդոլոգիան ի զորու է քաջալերել մարդկանց սեփական կյանքում փոփոխություններ կատարելու և այլոց վրա դրական ազդեցություն ունենալու համար», – ասում է «Փոփոխությունների թատրոն» -ի ղեկավար Կարեն Սեկոյանը:
Դիտումների քանակը` 3652