16-օրյակի կարևոր ամսաթվերը

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի  10 անցկացվող Ընդդեմ գենդերային բռնության  ակտիվ գործողությունների 16-օրյա  ամենամյա քարոզարշավը կոչ է անում վերացնել կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերը և հրավիրում է միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել դրանց դեմ պայքարելու համար: Այն նաև հնարավորություն է տալիս բարձրացնել տեղեկացվածությունը գենդերային բռնության մասին տեղական, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում:

 

Հիշեցնենք, որ Ընդդեմ գենդրային բռնության ակտիվության 16-օրյա քարոզարշավը սկսվում է կանանց նկատմամբ բռնության վերացման պայքարի միջազգային օրը՝ (նոյեմբերի 25) և ավարտվում է Մարդու իրավուքնների օրը (դեկտեմբերի 10):

 

16-օրյակը ներառում է նաև մի շարք  այլ կարևոր ամսաթվեր.

 

նոյեմբերի 29՝ Կին-իրավապաշտպանների միջազգային օրը,

 

դեկտեմբերի 1՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը,

 

դեկտեմբերի 2՝  Ստրկության վերացման համար պայքարի միջազգային օրը,

 

դեկտեմբերի 3՝ Սահմանափակ հնարավորություններով մարդկանց միջազգային օրը,

 

դեկտեմբերի 6, Սպիտակ ժապավենի օրը, երբ տղամարդիկ  իրենց  աջակցությունն են հայտնում ընդդեմ կանանց նկատմամբ բռնության պայքարին:

 

1991-ից ի վեր 16 օրյա քարոզարշավին  մասնակցել են   4100 կազմակերպություններ 172 երկրից: 

 

 

Քարոզարշավի պաշտոնական կայքն է : http://16dayscwgl.rutgers.edu

 

Դիտումների քանակը` 4394

Գլխավոր էջ