16- օրյակի կոչը. «Նարնջագույնով պատեք ձեր շրջակայքը»

Նոյեմբերի 25-ից/ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր/ մինչև դեկտեմբերի 10 / Մարդու իրավունքների օրը/  ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյա քարոզարշավի շրջանակներում ողջ աշխարհում  տարբեր միջոցառումներ են անցկացվելու ՝  կանանց և աղջիկների դեմ բռնության հիմնախնդրին հանրության ուշադրությունը գրավելու համար: Հիշեցնենք, որ միջազգային քարոզարշավի գաղափարը  առաջարկվել է Կանանց համաշխարհային առաջնորդության կենտրոնի կողմից 1991 -ին:

 

 

Որպես պայծառ և լավատեսական գույն՝ նարնջագույնն է ընտրվել   ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից  « Միասին վերջ դնենք  կանանց նկատմամբ բռնությանը» քարոզարշավը (UNiTE to End Violence against Women )  խորհրդանշող  գույն : Այն  կոչ է անում  կառուցել  ավելի լավ ապագա – ապագա, որը  զերծ կլինի մարդու իրավունքների ոտնահարումից  եւ բռնություններից, ինչից այսօր տուժում է յուրաքանչյուր երրորդ կին աշխարհում:

 

 

Էմփայը Սթեյթ Բիլդինգը, ՄԱԿ-ի քարտուղարության շենքը և Նյու Յորքի Թայմս Սքուեյրի մեծ էկրանները կլուսավառվեն 16-օրյակի շրջանակներում նարնջագույնով:

 

 

ՄԱԿ-ը  առաջարկում է  միանալ «Նարնջագույնով պատելւ ձեր շրջակայքը» կարգախոսին ՝ կազմակերպելով «Նարնջագույն իրադարձություններ» ձեր միջավայրում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում:

 

 

Փակցրե՛ք նարնջագույն դրոշներ, կազմակերպե՛ք նարնջագույն քայլերթեր, դրանով իսկ  ուշադրություն գրավելով  կանանց ու աղջիկների  նկատմամբ բռնության հիմնախնդրին եւ   բարձրացնելով  իրազեկությունը  այս  երեույթի եւ նրա դեմ պայքարի մասին:

 

 

ՄԱԿ-ի   հայաստանյան գրասենյակը, համագործակցելով Կառավարության, միջազգային հանրության և քաղաքացիական հասարակության հետ, կհրավիրի  նոյեմբերի 25-ին մամուլի ասուլիս՝ նվիրված Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան: Ասուլիսի ընթացքում ելույթ կունենան   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ոստիկանության և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչները: Բացման խոսք կասեն նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ ներկայացուցիչները:

 

 

Մամուլի ասուլիսին կհաջորդի ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից «Մեդիամաքս» գործակալության համագործակցությամբ կազմակերպված «Իմ աղջիկը» մրցույթի ամփոփիչ մրցանակաբաշխությունը:

 

 

Նույն օրը ՄԱԿ-ի գրասենյակում կբացվի նաև «4 պլյուս» վավերագրական լուսանկարչական կենտրոնի լուսանկարների ցուցահանդեսը` նվիրված օրվա թեմային:

 

 

Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին ժամը 15:00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում:

 

 

Դիտումների քանակը` 2724

Գլխավոր էջ