16-օրյակի թեման է . «Խաղաղություն ընտանիքում – խաղաղություն աշխարհում»

Մարտահրավեր նետենք միլիտարիզմին  և վերջ դնենք կանանց նկատմամբ բռնությանը

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի  10-ը  անցկացվող Ընդդեմ գենդերային բռնության ակտիվ  գործողությունների 16-օրյա քարոզարշավի այս տարվա թեման է ՝  «Խաղաղություն ընտանիքում – խաղաղություն աշխարհում. մարտահրավեր նետենք միլիտարիզմին  և վերջ դնենք կանանց նկատմամբ բռնությանը»:  Այս նույն կարգախոսի ներքո քարոզարշավն անցկացվում է  արդեն երրորդ տարի՝ բացահայտելով  գենդերային բռնության եւ  միլիտարիզմի միջեւ անմիջական կապը:   

 

Միլիտարիզմը (ռազմամոլությունը) համարվում է կանանց նկատմամբ բռնության հիմնական սկզբնաղբյուրներից մեկը: Որպես գաղափարախոսություն, այն վախի մթնոլորտ է ձեւավորում, ինչպես նաև հետապնդելով իր տնտեսական և քաղաքական շահերը օգտագործում է բռնությունը, ագրեսիան և զինված գործողությունները հակամարտությունների լուծման համար: Միլիտարիզմի հետևանքները կործանարար են և ազդում են մեր հասարակության նյութական, կառուցվածքային, մշակութային և հոգեբանական վիճակի վրա: Միլիտարիզմը նպաստում է բռնի առնականության որոշակի ձևերի տարածմանը,   որոնք կարծում են, որ բռնությունը կարող է լինել խնդիրների լուծման արդյունավետ միջոց: Ավելին, այն հաճախ կործանարար հետևանքներ է ունենում հասարակության անվտանգության և բարեկեցության համար՝ տարածվելով կանանց, երեխաների և տղամարդկանց վրա: Սկսած զինված հակամարտությունների ժամանակ սեռական բռնությունից և վերջացրած զենքի տեսքով խաղալիքների հասանելիությունով, միլիտարիզմը ազդում է մեր ընկալումների վրա՝ փոխելով  պատկերացումները  տղամարդկանց և կանանց, հարևանների, հասարակական կյանքի և կոնկրետ երկրների մասին:

 

Կիսելով այս  մտահոգությունները  ՝ Ըննդեմ գենդերային բռնության 16-օրյա քարոզարշավը սահմանել է  2014-ի երեք կարևոր առաջնահերթություն.
1 Բռնություն՝ պետական գործիչների կողմից

Չնայած նրան, որ պետության առջև պահանջ է դրված ստանձնել պատասխանատվություն հարգելու, պաշտպանելու և խթանելու մարդու իրավուքնները, պետական գործիչները հաճախ անպատիժ կերպով գործում են որպես մարդու իրավունքները խախտող օրինազանցներ և/կամ  հաճախ չեն դատապարտում բռնություն գործողներին, հատկապես եթե այն արվում է սոցիալապես և տնտեսապես խոցելի խմբերի դեմ: Օգտագործելով իրենց հզոր պաշտոնները՝ պետական կամ ոչ պետական գործիչները օգտագործում են բռնությունը կամ բռնության սպառնալիքը պետական անվտանգությունը ապահովելու պատրվակով՝ անհատների և համայնքների վրա սոցիալական, տնտեսական և քաղաքական վերահսկողություն իրականացնելու համար: Հաճախ այս տեսակի բռնությունն ուղղված է լինում կանանց դեմ, մասնավորապես իրավապաշտպանների  եւ այլ ակտիվիստների դեմ՝ նրանց լռեցնելու  նպատակով:

2 Փոքր զենքերի տարածումը ընտանեկան բռնության դեպքերում

Ընտանեկան բռնությունը մարդու իրավունքների խախտում է, որը ազդում է յուրաքանչյուր հասարակության, մշակույթի և համայնքի վրա ամբողջ աշխարհում: Այն գնալով ավելի է տարածվում տնտեսական կախվածության, գենդերային սոցիալական նորմերի և ոչ ադեկվատ և գենդերային կույր քաղաքականությունների պատճառով: Փոքր զենքերի առկայությունը, ինչպիսին է ատրճանակը կամ հրացանը, բարձրացնում է սպանության ռիսկը 41%-ով, իսկ տնային պայմաններում կանանց համար ռիսկը ավելի է մեծանում  (272%). Զարմանալի չէ, որ որ փորձագետների գնահատմամբ մոտավորապես 900 միլիոն փոքր զենքեր գոյություն ունեն համաշխարհային շուկայում, և կանայք երեքից- չորս անգամ ավելի շատ են դառնում սպառնալիքների կամ մահվան զոհ, քան տղամարդիկ:  Փոքր զենքի օգտագործումն ու տարածումը բռնության և միլիտարիզմի ընդլայնման  երաշխիքն են: Այս ամենի վերացման և կանխարգելման համար լուրջ քայլեր պետք է ձեռնարկվեն օրենսդրության և բարեփոխումների մակարդակով, նաեւ պաշտպանության, արդարադատության ծառայություններ պետք է մատուցվեն:

3 Սեռական բռնությունը հակամարտությունների ժամանակ

Ցանկացած զինված հակամարտության և պատերազմական գործողությունների ընթացքում տեղի են ունենում սեռական հանցագործություններ. բազմաթիվ կանայք, դեռատի տղաներ ու աղջիկներ բռնաբարության են ենթարկվում: Սեռական բնությունը  օգտգործվում է  որպես վախ ներշնչելու և հակառակորդին նվաստացնելու միջոց; Հայերը նման ողբերգություն ապրել են հատկապես 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում, երբ հազարավոր հայ աղջիկներ սեռական ստրկացման ու բռնաբարության են ենթարկվել եղեռնի ժամանակ:  Սեռական բռնությունը այսօր էլ բոլոր զինված հակամարտությունների անբաժանելի մասն է կազմում: Կանանց ու աղջիկների բռնաբարություններ արձանագրվեցին նաև սումգայիթյան ջարդերի ժամանակ և այլ հակամարտություններում: Ռուանդայում 1994-ին տեղի ունեցած կոտորածի ժամանակ 100 օրվա ընթացքում սպանվեց 800 հազար մարդ` բնակչության 20 տոկոսը, իսկ բռնաբարված կանանց թիվը, ՄԱԿ-ի տվյալներով` 250 հազարի հասավ… Սիեռա Լեոնեում քաղաքացիական պատերազմի (1991-2002) ժամանակ բռնաբարվել է 60 հազար կին, Լիբերիայում (1989-2003)` 40 հազար, նախկին Հարավսլավիայում (1992-1995)` 60 հազար, Կոնգոյում` 1998-ից սկսած բռնաբարված կանանց թիվը 200 հազարից ավելի է ….
Միլիտարիզմը սնուցում է նման հանցագործությունների  անպատժելիությանը:

 

Դիտումների քանակը` 4692

Գլխավոր էջ