ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը Հայաստանում. Այսօր Նեի ծննդյան օրն է/ վիդեո

Աշխարհում արդեն երկրորդ անգամ հոկտեմբերի 11-ին նշվում է Աղջիկ երեխայի միջազգային օրը: Այդ օրը փորձում են անդրադառնալ աղջիկ երեխաներին հատուկ հիմնախնդիրներին, որոնք մոլորակի տարբեր վայրերում տարբեր են՝ մի տեղ դա վաղաժամ ամուսնությունն ու ծննդաբերությունն է, մյուս տեղում՝ կրթությունից զրկելը, երրորդում՝ սեռական օրգանների ծիսական խեղումը: Հայաստանում աղջիկ երեխաների առջև յուրահատկորեն ծառացած, թերևս, մեծագույն խնդիրը հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներն են, որի պատճառով մեր երկրում ամեն տարի չի ծնվում մոտ 1400 աղջիկ:

 

 

Միանալով այս բոլոր խնդիրների լուծման գործին և համաշխարհային այս օրվան իր ներդրումը բերելով, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը մեծ ուրախությամբ Ձեզ է ներկայացնում Աղջիկ երեխայի միջազգային օրվա մեր խորհրդանիշին՝ Նէին

 

– ԱՅՍՕՐ ՆԷԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

 

ՄԱԿի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը Նէին ուղարկում է միջազգային ճամփորդության՝ հուսալով, որ Նէն, որպես Աղջիկ երեխայի միջազգային օրվա խորհրդանիշ, միջազգային ջերմ ընդունելության և ճանաչման կարժանանա:

 

«Նէն Ջրերի Աստվածուհու դուստրն էր: Նա ուրախ գետակ էր, որ հոսում էր սարերի ոլոր-մոլոր ձորակներով: Երբ Նէն ծնվեց, նրա հայրը բերեց նրան իրենց գյուղ՝ Տղայաշեն: Տղայաշենը տեղավորվել էր բլրակի գլխին, որտեղ ոչ մի ջրի աղբյուր չկար և ոչ մի գետ չէր հասնում: Տղայաշենում շա՜տ զարմացան Նէին տեսնելով, չէ որ նա, վաղ ժամանակներից ի վեր, առաջին աղջիկն էր, որ հայտնվել էր այդ գյուղում»….

 

Տե՛ս Նէի մասին առաջին անիմացիայի փոքրիկ համտեսը.

 

 

… պատմության շարունակությունը՝ շուտով …

 

 

Նէին ստեղծել են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի երիտասարդ կամավորներ-հրաշագործները. Ահա նրանցից մի քանիսը.

 

Նկարում (ձախից՝ աջ). Կրիստինա Սարկիսյան, Զառա Բարսեղյան, Լևոն Բաղդասարյան, Գրիգոր Գրիգորյան

 

Մհեր Մանուկյան

Հաղորդակցության գծով օգնական

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակ

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Այսօր առաջին անգամ նշվում է Աղջիկների միջազգային օրը/ վիդեո

 

ՄԱԲՀ՝ վերջ դնել երեխաների ամուսնությանը

 

Մեր աղջիկ երեխաները. թվերն են խոսում

 

14-ամյա աղջկան ուզում էին սպանել` սովորելու մասին երազելու համար

 

 

 

Դիտումների քանակը` 4072

Գլխավոր էջ