ՀԿ-ների հայտարարությունը՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի նկատմամբ սպառնալիքների առնչությամբ

Մի շարք ՀԿներ  միացել են  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությանը՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի նկատմամբ սպառնալիքների առնչությամբ:  Ներկայացնում ենք հայտարարաության տեքստը ամբողջությամբ.

 

 

Հայտարարություն

Կանանց ռեսուրսային կենտրոնի նկատմամբ սպառնալիքների առնչությամբ

Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի նախօրեին խիստ նկատելի է դարձել ագրեսիվ ապատեղեկատվության տարածումը, որի հիմնական թիրախ են դարձել իրավապաշտպան կազմակերպությունները:

 

Վերջերս «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ բուռն քննարկումների ընթացքում նախագիծ ներկայացնող խմբակցության փոխարեն կրկին թիրախավորվում են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները: Մասնավորապես փորձ է արվում արդարացնել օրենքում կատարվող փոփոխությունների նախագիծը, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ գործունեթյունը խեղաթյուրելու և կազմակերպության և նրա ներկայացուցիչների նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք խթանելու միջոցով, ընդհուպ մինչև Կազմակերպության գրասենյակը պայթեցնելու սպառնալիքներ հնչեցնելով:

 

Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն իրականացնում խտրականության բոլոր ձևերի վերացման ու իրավապաշտպանների պաշտպանության վերաբերյալ ստանձնած պարտավորությունները և միջազգային կառույցների հանձնարարականները:

 

Խտրականության վերացման ուղղությամբ իշխանության անգործությունը քողարկվում է ապատեղեկատվության միջոցով կեղծ հանրային պահանջ ստեղծելով, որի նպատակն է ձևավորել խտրականության դրսևորման օրենսդրական և պրակտիկ հիմքեր՝ չգիտակցելով նման վարքագծի արդյունքների վտանգավորությունը, թե՛ հանրության և թե՛ պետության համար:

 

Խստիվ դատապարտելով խտրական և ագրեսիվ վերաբերմունքը խթանող  ապատեղեկատվության տարածումը և հնչեցվող սպառնալիքները.

 

  • Հայտարարում ենք, որ Կանանց ռեսուրսային կենտրոնի նկատմամբ ցանկացած ոտնձգության անմիջական պատասխանատուն հանդիսանում է ՀՀ ոստիկանությունը,
  • Պահանջում ենք, որպեսզի ՀՀ ոստիկանությունը, կատարելով իր պարտականությունները, ապահովի Կանանց ռեսուրսային կենտրոնի, նրա անձնակազմի անվտանգությունը և բացահայտի Կազմակերպության և առանձին աշխատակիցների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնողների ինքնությունը

 

  1. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
  2. «Ունիսոն» ՀԿ
  3. Լրագրողները հանուն մարդու իրավունքների ՀԿ
  4. Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
  5. Սոցիոսկոպ ՀԿ
  6. Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
  7. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
  8. «Մենք պլյուս» սոցիալական ՀԿ
  9. «Կրթության ասպարեզ» ՀԿ
  10. Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
  11. Երաշխիք Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ
  12. «Մեր Իրավունքների Սահմանները» իրավապաշտպան ՀԿ
  13. Մարդու Իրավունքների Պաշտպանության Երևանյան Կենտրոն ՀԿ
  14. Երևանի Մամուլի ակումբ
  15. Շահխաթուն ՀԿ
  16. Հայաստանի Հելսինկյան Կոմիտե ՀԿ
  17. Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
  18. Կանանց ռեսուրսային կենտրոն Հայաստան ՀԿ
  19. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
  20. Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ
  21. Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ
  22. «Շիրակ կենտրոն» ՀԿ
  23. «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ
  24. Կոալիցիա ընդդեմ կանանց բռնության
  25. Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ
  26. «Պետական կարիքների զոհեր» ՀԿ
  27. Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
  28. Գորիսի մամուլի ակումբ
  29. Արևամանուկ ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամ
  30. Ագաթ հատուկ կարիքներով կենտրոն ՀԿ
  31. Պրոմեդիա-Գենդեր ՀԿ
  32. Հասարակություն առանց բռնության ՀԿ

Դիտումների քանակը` 6143

Գլխավոր էջ