Հայհոյող կինն ու անհադուրժող հասարակությունը
Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է ու անխնա քննադատվում է վթարի մասնակից 18-ամյա կին վարորդի վարքը, ով հայհոում է ու սպառնալիքներ հնչեցնում ոստիկանության ներկայացուցիչների ու լրագրողի հասցեին:
Տեսանյութի հեղինակ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը օրական վթարների մասնակից մի քանի հայհոյող ու սպառնացող տղամարդ է նկարում, սակայն հասարակության արձագանքն այսպես սուր և բուռն չի լինում: Համացանցում ու դրանից դուրս բոլորը նույնն են կրկնում` տեսա՞ր էդ … որակումները բազմազան են:
Ինչ խոսք հայհոյելը, սպառնալիքներ հնչեցնելը ոչ տղամարդու, ոչ էլ կնոջ պարագայում ողջունելի ու գովելի բան չեն: Սակայն եթե զայրացած, նյարդայնացած, հուզված, անելիքը չիմացող, բարդ իրավիճակում հայտնված տղամարդու լուտանքների վրա հասարակությունը կարող է աչք փակել, դա ընդունել որպես սովորական մի բան, ապա նույն հոգեվիճակում գտնվող 18 տարեկան կնոջ դեպքում դա աններելի, խիստ դատապարտելի բան է գնահատում, դատավճիռն էլ` մահապատիժ:
Ուրախալի է, որ սոցցանցերում եղան մարդիկ` թեկուզ կեղծ պրոֆիլով, որ փորձեցին խնդիրը ներկայացնել ոչ թե կին-տղամարդ հարթությունում, այլ հասկանալ կնոջը, մտնել նրա դրության մեջ` նախ որպես մարդ:
«Որոշել էի չանդրադառնալ երկու կանանց մասնակցությամբ ավտովթարի թեմային բայց.. «հայ կնոջ ոչ հայեցի պահվածքը… լիրբ…. փողոցային» և այլն բոցաշունչ մեկնաբանություններ անողները երևի չգիտեն՝ սթերսն ու աֆեկտն ինչա… Ամեն մարդ ունի սթրեսադիմացկունության իր շեմը: Մարդը ՍԹՐԵՍ-ա տարել, ջարդուփշուրա արել քիչ արժեք չունեցող մեքենան ու ամենակարևորը՝ ՎԱԽԵՑԵԼ-ա… Հարվածի ուժգնությունից, մահվանից և մյուս բոլոր հետևանքներից…Ես ավելի ամաչեցի մեկնաբանություններ գրողների, քան նման հոգեվիճակում հայհոյող կնոջ համար…»,-գրել է կեղծ օգտատերերից մեկը /ֆեյք/:
Նշենք նաև, որ Ճանապարհային ոստիկանության գնահատականով Հայաստանում կին վարորդները հիմնականում օրինապաշտ են:
Հ. Կարապետյան
Կարդացեք նաեւ մեր կայքում.
Դիտումների քանակը` 4498