«Մենք հավասար ենք» …
«Գենդերը և կյանքի մտապատկերներ» խորագրով լուսանկարչական մրցույթին մասնակցել էր նաև Պրո Մեդիա-Գենդեր հ/կ անդամ Արման Կարապետյանը , որի «Մենք հավասար ենք» լուսանկարը ժյուրիի որոշմամբ զբաղեցրեց պատվավոր երկրորդ հորիզոնականը:
Արմանը մրցույթին ներկայացրել տարբեր բնագավառների, բայց միևնույն գենդերային հավասարության թեմային առնչվող 8 լուսանկար. <<Իսկապես անակնկալ էր ինձ համար հայտնվել մրցանակային երկրորդ հորիզոնականում>>,-ասում է նա:
Նրա ներկայացրած լուսանկարներից հաղթող ճանաչվեց <<Մենք հավասար ենք>> վերնագրված լուսանկարը: <<Աղջիկն ու տղան քայլում են երկաթուղու գծերով, ինչը սակայն շատ դժվար է, բայց նկարիս էությունը նաև նրանում է, որ երկուսով ձեռք ձեռքի տված կարող են հաղթահարել ամեն տեսակ դժվարություն>>:
Հետաքրքիր էր նաև Արմանի այն մեկնաբանությունը, որ երկաթուղու գծերը սկսվում և ավարտվում են նույն կետերում, բացի ունեն հավասարման նշանի տեսք: Այնպես որ Արմանը գենդերային հավասարության լիարժեք կողմնակիցն է, թեպետ նա շտապեց ավելացնել. <<Գենդերային հավասարություն անշուշտ պետք է լինի, սակայն որոշակի վերապահումներ էլ կան >>… Վերապահումների մասին պայամանավորվեցինք հաջորդ անգամ խոսել:
Իսկ մինչ այդ սրտանց շնորհավորում ենք Արմանին մրցույթում ունեցած հաջողության համար ու մաղթում նորանոր հաղթանակներ ու մրցանակներ:
Նինել Հովհաննիսյան
Դիտումների քանակը` 4326