“Կին պատգամավոր է, ասել է էլի…”

–         գործընկերները կրկին Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը մեկնաբանեցին`սեռային պատկանելիությունից ելնելով

Այս անգամ Զարուհի Փոստանջյանի` կին պատգամավոր լինելը հիշեց և շեշտեց  ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: ԱԺ վերջին քառօրյային հաջորդած ճեպազրույցների ժամին լրագրողները խնդրեցին նրան մեկնաբանել տիկին Փոստանջյանի հայտարարությունը առ այն , որ  “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Արևմտյան Հայաստանի, Արևելյան Հայաստանի, Արցախի և Ջավախքի հավաքական թեկնածուն է…

 

Ի պատասխան  Գալուստ Սահակյանը  ասաց. ”Կին պատգամավոր է, ասել ասել է, լավ է հարևան երկրների մասին բան չի ասել”…

 

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանի սեռային պատկանելիությունը  առաջին անգամ չէ, որ  հակափաստարկի դեր է խաղում   տղամարդ  գործընկերների մեկնաբանություններում:   Բոլորրովին  վերջերս,  ԲՀԿ խմբակցության անդամ  Տիգրան Ուրիխանյանն իր հասցեին արված հայտարարությանն արձագանքելիս ՝ որոշեց  հորդորել Զարուհի Փոստանջյանին. ’’չդրսևորել հայ կնոջն ու պատգամավորին անվայել պահվածք’’:

 

Նշենք, որ առաջիկայում, երբ երկրորդ ընթերցման փուլում գտնվող “Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին” օրինագիծը վերջապես ընդունվի,  նմանօրինակ հայտարարությունները  գուցե և իրավական հետևանք ունենան:

 

Մինչ այդ, խորհրդի կարգով  հիշեցնենք  հարգելի տղամարդ պատգամավորներին, որ  Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաև  այլ  կին քաղաքական գործիչները,  պատասխանատու  են  միայն իրենց կողմից արված հայտարարությունների,  և ոչ թե իրենց սեռային պատկանելիության համար:

 

 Մարիաննա Ղահրամանյան

 

Թեմայի շուրջ կարդացեք նաև մեր կայքում.

 

Տիգրան Ուրիխանյանի որոշ խորհուրդները շուտով կարգելվեն օրենքով:

 

Սեքսիզմը՝ անպատժելի չէ, ինչպես ոմանց թվում է…

 

ԵԽԽՎ. «Սեքսիստական կարծրատիպերը խտրականության գործիք են»…

 

 

 

Դիտումների քանակը` 3860

Գլխավոր էջ