“ԿԻՆ” միջազգային XII կինոփառատոնը Երեւանում

3-7 նոյեմբերի, 2015

Տիկնիկային թատրոն, Սայաթ-Նովա, 4

 

Արդեն ավանդական դարձած կինոփառատոնի նպատակն է` վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, ձևավորել մի նոր հենակետ, որը կնպաստի  Հայաստանում  կանանց կողմից  ստեղծված  ֆիլմերի խթանմանը,   նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև` տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը:

 

Այս տարի փառատոնի hետահայաց ֆիլմերի ցուցադրություն ծրագիրը նվիրված կլինի Արշալույս Մարտիկանյանին:

 

Նոյեմբերի 5-ին, ժամը 10:00 կկազմակերպվի կլոր սեղան՝ ՛՛Կինը-Կինոն-Գրականությունը՛՛ թեմայով, որտեղ կքննարկեն կինոյի ու գրականության արդի խնդիրները:

 

Նոյեմբերի 6-ին, ժամը 11:00 Երևանի պետական Թատրոնի և կինոյի ինստիտուտում կկազմակերպվի վարպետության դաս` ժուրիի անդամ շվեդ ռեժիսոսր Կարինա Էկբերգի հետ:

 

Զուգահեռ ցուցադրություններ կկազմակերպվեն Մետրոնոմում` Աբովյան փողոցի նորաբաց անցումում: Ռոսսոտրուդնիչեստվոյի կինոակումբում կցուցադրվի ռուսական ֆիլմերի ծրագիրը, որը կբացվի բազմաթիվ մրցանակներ ստացած Դարյա Խլեստկինայի “Վերջին լիմուզին” ֆիլմով:

 

 

Փառատոնում ներկայացված են 72 ֆիլմեր` 21 երկրներից:

 

–       Մրցութային ծրագիր

–       Իտալական կանանց “Կորդո դի Դոննա” փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին

–       Հյուրերի ծրագիր

 

Փառատոնի ավարտին կշնորհվեն հետևյալ մրցանակները`

 

–       Լավագույն ֆիլմ

–       Հատուկ մրցանակ

–       Դիպլոմներ:

–       “Լավագույն ռուսական ֆիլմ” մրցանակը տրվում է Ռոսսոտրուդնիչեստվոյի կողմից:

 

Փառատոնի ժյուրին`

 

Կարին Էկբերգ (ռեժիսոր, Շվեդիա), Չիեկո Յամագամի (ռեժիսոր, Ճապոնիա), Տիգրան Խզմալյան (ռեժիսոր, Հայաստան), Կարինե Ջանջուղազյան (դերասանուհի, Հայաստան), Սուսաննա Հարությունյան (գրող, Հայաստան):

 

Փառատոնի հյուրերը`

Եկատերինա Գրուզդևա (ռեժիսոր, Ռուսաստան), Օլեսյա Օլեյնիկովա (ռեժիսոր, Ռուսաստան):

 

Փառատոնի կայքն է`   http://kinfestival.com 

Դուք կարող եք գտնել մեզ նաև Ֆեյսբուքում`

https://www.facebook.com/pages/KIN-International-Womens-Film-Festival/125431580843401

 

Փառատոնի հովանավորներն են`

ՀՀ Մշակույթի նախարարությունը, Շվեդիայի դեսպանատունը,  Գերմանիայի դեսպանատունը, Ճապոնիայի մշակութային հիմնադրամը, Կանադայի դեսպանատունը, Ռոսսոտրուդնիչեստվոն և Օրիֆլեյմը:

 

Ինֆորմացիոն հովանավորն է` ՍԻՎԻԼՆԵԹ webTV, Հ3 ՀՏ, Մետրոնոմ ցուցասրահ:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել`

Տնօրեն` Մարիամ Օհանյանին, հեռ.091-215678

Տնօրենի օգնական` Լիլիթ Հարությունյանին,  հեռ. 093-711327

e-mail: mariam@arminco.com

 

Դիտումների քանակը` 5027

Գլխավոր էջ