“Կանանց եւ տղամարդկանց հավասարության մասին” օրենքը ԱԺ կմտնի երկրորդ ընթերցմամբ
Հայաստանի կառավարությունը օգոստոսի 2-ի նիստում հավանություն տվեց “Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ՀՀ Ազգային Ժողովին ներկայացնելու առաջարկին:
Օրենքի նախագիծը մշակվել է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար:
Բացի այդ` օրենքը նպատակուղղված է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, Պեկինի 4-րդ Համաշխարհային համաժողովի հանձնարարականների, Եվրախորհրդի կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի փաստաթղթերի, ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրի պահանջների եւ Հայաստանի Հանրապետության միջազգային այլ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների կատարմանը:
Հատկանշական է, որ սույն օրենքով գենդերային անուղղակի խտրականության ձեւ է դիտարկվում գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության եւ մշակույթի միջոցով: Մեկ այլ հոդվածով` ԶԼՄ-երը պետք է աջակցեն գենդերային հավասարության առաջընթացին:
http://news.am/arm/news/115783.html
Դիտումների քանակը` 4002