Ֆրանսիայի նոր կառավարության ուղիղ կեսը կանայք են

Ֆրանսիայում հրապարակվել է նոր կառավարության կազմը՝  վարչապետ Ժան-Մարկ Էրոյի գլխավորությամբ: Այն  իդեալապես հավասարակշռված  է գենդերային տեսանկյունից . նախարարների կաբինետ են ընդգրկվել 34 անդամ` 17 կին և 17 տղամարդ` չհաշված վարչապետին:  Ֆրանս Պրես» գործակալությունը այս առիթով նշում է, թե սա պատմության մեջ առաջին ֆրանսիական կառավարությունն է, որում նախարարական պորտֆելները հավասարաչափ են բաշխված կանանց և տղամարդկանց միջև:

 

 

Նշվում է նաեւ, որ  դեռևս մինչև կառավարության կազմի հրապարակումը, հայտնի էր դարձել, որ նրանում չի հայտնվի Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավար Մարտին Օբրին: Տիկին Օբրին հայտարարել էր, որ իրեն բավարարում է միայն վարչապետի պաշտոնը:

 

 

Ի դեպ, երեկ կայացած  կայացած կառավարության առաջին իսկ նիստում որոշվել է կառավարության անդամների աշխատավարձերը կրճատել է 30%-ով:   Բացի այդ կկրճատվեն գործուղումների ծախսերը, նախարարների եւ նախարարների կաբինետի աշխատանքների ապահովմանն ուղղված բյուջեն կնվազի 10%-ով: Այս քայլը նախարարների կաբինետի ծախսերն ամսական կնավազեցնի 100  հազ. եվրոյով:

 

 

Արդյունքում, վարչապետ Ժան Մարկ Էյրոն ամսական կստանա մոտ 13 հազ. եվրո աշխատավարձ, իսկ նախարարները` 8,4  հազարական եվրո, այն դեպքում, երբ նախկին վարչապետ Ֆիյոնն ստանում էր 19 հազար եվրո, իսկ նախարարները`  12 հազարական:

 

 

Ֆրանսիական լրատվամիջոցները ընդգխում են նաեւ այն փաստը, որ կառավարության անդամների մեծ մասը նիստին մասնակացելու համար ոտքով է տեղ հասել:

 

 

Եւս մեկ նորամուծություն` նախարարները պետք է ստորագրեն մասնագիտական էթիկայի կանոնակարգ:  Յուրաքանչյուրը կպարտավորվի շահերի բախման մեջ չմտնել եւ այլ գործունեությամբ չզբաղվել:  «Մենք պետք է օրինակ լինենք բոլորի համար», – France-2 հեռուստալիքի եթերում հյատարարել է վարչապետը։

 

Դիտումների քանակը` 8499

Գլխավոր էջ