Ֆինանսական ճգնաժամից ի վեր միլիարդատերերի քանակն ամբողջ աշխարհում կրկնապատկվել է

Այդ նույն  ժամանակահատվածում ՝ 2009-2014թթ. առնվազն մեկ միլիոն կին է մահացել ծննդաբերության ժամանակ՝ տարրական բժշկական ծառայությունների բացակայության պատճառով:

«Պայքար հավասարության համար. ժամանակն է վերջ տալ անհավասարության ծայրահեղ դրսևորումներին» Օքսֆամի զեկույցը՝  ազդարարելով «Կանգնեցնե՛նք խորացող անհավասարությունը» քարոզարշավի սկիզբը:  Ըստ   զեկույցի այսօր աշխարհի ամենահարուստ մարդկանց ունեցվածքն այնպիսի չափերի է հասնում, որ վերջիններս այն չեն կարող ծախսել իրենց ողջ կյանքի ընթացքում, այն դեպքում, երբ հարյուր միլիոնավոր մարդիկ ապրում են ծայրահեղ աղքատության մեջ՝ առանց հիմնական բժշկական օգնության կամ տարրական կրթության հնարավորության:

 

*        Աշխարհի 85 ամենահարուստ մարդիկ այնքան հարստություն ունեն, որքան երկրագնդի բնակչության կեսը, և նրանց ընդհանուր հարստությունը րոպեում գրեթե աճում է կես միլիոն դոլարով:

 *         Աշխարհի ամենահարուստ 1 % – ին է պատկանում աշխարհի հարստության 46 %-ը: 

*        Ամենահարուստ 10 %-ին է պատկանում հարստության 86 %:

 *        Աշխարհի յուրաքանչյուր տաս բնակիչներից յոթն ապրում են այն երկրներում, որտեղ հարուստների և աղքատների միջև բացը ավելի վատթար վիճակում է, քան 30 տարի առաջ:

 

 

Զեկույցն, որն արժանացել է Գրասա Մաշելի, Քոֆի Անանի և  Ջոզեֆ Շտիգլիցի հավանությանը, Օքսֆամի կողմից նախաձեռնված նոր քարոզարշավի առաջին համազարկն է, որի նպատակն է ճնշում գործադրել երկրների  առաջնորդների վրա, որպեսզի վերջիններս հռետորությունից անցնեն կոնկրետ գործողությունների և ամեաաղքատների համար առավել արդար պայմաններ ապահովեն: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որպեսզի   միջազգային կորպորացիաներն ու աշխարհի ամենահարուստ անհատները չկարողանան խույս տալ հարկերի վճարումից: Խոշոր կորպորացիաներն ու ամենահարուստները պետք է  արդարացիորեն իրենց մասնաբաժինը վճարեն պետական գանձարանին, որպեսզի պետությունները կարողանան պայքարել անարդարության դեմ և կառուցեն արդար հասարակարգ:

 

Օքսֆամի Միջազգային Գործադիր տնօրեն Ուինի Բայանիիման նշում է, որ ծայրահեղ անհավասարությունը, հեռու լինելով տնտեսական աճի գործիք լինելուց, խոչընդոտ է  հանդիսանում երկրագնդի բնակչության մեծամասնության բարեկեցության ապահովման համար: «Այսօր հարուստներն էլ ավելի են հարստանում և այդպես էլ կշարունակվի, եթե կառավարությունները համապատասխան միջոցներ չձեռնարկեն: Մենք չպետք է թույլ տանք, որ  հարուստների և ուժեղների նեղ ու սահմանափակ տնտեսական սկզբունքները կուրացնեն մեզ և թույլ չտան տեսնել այս փաստերը», -ասում է նա:

 

«Միեւնույն ժամանակ ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ են մահանում բժշկական օգնությունից զրկված լինելու պատճառով, միլիոնավոր երեխաներ դպրոց չեն հաճախում, այն դեպքում, երբ փոքրաթիվ վերնախավն այնքան հարուստ է, որ հազիվ թե կարողանա ծախսել իր հարստությունը ողջ կյանքի ընթացքում: Անհավասարությունը խոչընդոտ է հանդիսանում զարգացման համար, կոռումպացնում է քաղաքական գործիչներին, արգելք է հանդիսանում հնարավորությունների իրականացման համար, անկայունություն է հրահրում՝ խորացնելով խտրականության դրսևորումները, հատկապես կանանց նկատմամբ»,- նշում է Ուինի Բայանիիման:

 

Զեկույցի հեղինակները փաստում են, որ  եթե աշխարհի ամենահարուստ երեք մարդկանցից յուրաքանչյուրն ամեն օր ծախսի 1 մլն դոլար, ապա նրանց  կպահանջվի մոտ 200 տարի իրենց ողջ  հարստությունը ծախսելու համար:

 

Ըստ զեկույցի հարուստների և աղքատների միջև անդունդը վերացնելու համար հույժ կարևոր է ներդրումներ կատարել անվճար հանրային ծառայությունների ոլորտում: Աշխարհի միլիարդատերների ունեցվածքի միայն 1.5 տոկոսի գանձումը կարող է այսօր բավարար լինել բոլոր երեխաներին դպրոց հաճախելու և ամենաղքատ երկրներում բժշկական ծառայություններ ապահովելու համար:

 

Ուինի Բայանիիմանի խոսքով, անհավասարության դեմ պայքարը նախանձի դրսևորում չէ արագընթաց մեքենաներ և շքեղ զբոսանավեր ունեցողների նկատմամբ:  «Փաստ է, որ հարուստները  բառացիորեն ավելի երկար և առողջ են ապրում քան աղքատները, այնինչ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ բավարար հնարավորություններ կան յուրաքանչյուրի վիճակը բարելավելու համար: Ժամանակն է պայքարել հավասարության համար, քանի դեռ իրավիճակն ավելի չի բարդացել»…

 

Ի դեպ

 

Թեպետ  աշխարհի 85 ամենահարուստ մարդիկ երբեք  չենք  օգտվում ավտոբուսներից, բայց կարող էին տեղավորվել մեկ երկհարկանի լոնդոնյան ավտոբուսում… Այդ ավտոբուսի  ղեկին  միայն տղամարդիկ են, իսկ կանանց համար նախատեսված է ընդամենը 7 տեղ, այն էլ ավտոբուսի ստորին հարկում…

 

Զեկույցն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ.

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Միասին կանգնեցնե՛նք խորացող անհավասարությունը»

 

 

Դիտումների քանակը` 4089

Գլխավոր էջ