Ֆիլմ` Հայաստանում կին իրապաշտպանների մասին – հրավեր
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու «Տուն կտանեի՞ր» վավերագրական ֆիլմի շնորհանդեսին, որը անդրադառնում է Հայաստանի քաղաքացիական շարժումներում և նախաձեռնություններում կին իրավապաշտպանների դերին և մասնակցությանը: Ֆիլմի հերոսները կիսվում են իրենց փորձով, մտահոգություններով և ձեռքբերումներով, քննարկում են այն խնդիրները, որոնց հետ կանայք առերեսվում են իրենց ակտիվիստական գործունեության ընթացքում:
Ֆիլմը պատրաստվել է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կողմից «Խթանելով կանանց մասնակցությունը քաղաքացիական հասարակության գործընթացներում» ծրագրի շրջանակներում, «Ժողովրդավարության ազգային հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ:
Ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա 2015թ.-ի սեպտեմբերի 14-ին, ժամը 18:30-ին «Մոսկվա» Կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում:
Ֆիլմի ռեժիսոր՝
Դավիթ Ստեփանյան
Ֆիլմում նկարահանվել են ՝
Թեհմինե Ենոքյան,
Արմինե Առաքելյան
Նորա Գալֆայան
Լեզուն՝ հայերեն, ենթագրերը՝ անգլերեն:
Մուտքն ազատ է:
Դիտումների քանակը` 3461