Օքսֆամ. Որո՞նք են սնվելու տեսակետից ամենալավ եւ ամենավատ երկրները
Յուրաքանչյուր ութերորդն այս աշխարհում սոված է պառկում քնելու, թեպետ նույն այդ աշխարհում առկա սնունդը բավարար է բոլորի համար: Օքսֆամ միջազգային բարեգործական կազմակերպությունն առաջնորդվելով «Աշխարհն առանց սովի» կարգախոսով արձագանքում է սննդամթերքի բոլոր ճգնաժամերին, կոչ անելով կառավարություններին անցում կատարել դեպի պարենամթերքի առավել արդար և կայուն համակարգ՝ ներդրումներ կատարելով գյուղատնտեսու թյան մեջ, արդյունավետ օգտագործելով երկրագնդի բնական պաշարները եւ մարդկային ռեսուրսները:
Այս առաքելության շրջանակներում կազմակերպությունը ուշագրավ մի հետազոտություն է կատարել ՝ կազմելով աշխարհի երկրների վարկանիշային աղյուսակը, որը ցույց է տալիս թե որ երկրում եւ որքանով լավ կարելի է սնվել: Հաշվի է առնվել ոչ միայն սննդի անվտանգության ու կալորիականության, սննդամթերքների արժեքի, որակի, մատչելիության, բազմազանության ցուցանիշները , այլ նաև առողջ սնվելու ավանդույթները: Այսինքնն, հետազոտողները կարեւորել են ոչ միայն սննդի բավարարության եւ մատչելիության հանգամանքը, այլ այն ինչով եւ ինչպես են սնվում տվյալ երկրի բնակիչները:
Արդյունքներն ամփոփվել են ըստ չորս հիմնական ենթախմբի.
– սննդի բավարարությունը, մասնավորապես թերսնուցման ցուցանիշները ,
– սննդի մատչելիությունը գների առումով,
– սննդի որակն, այդ թվում մաքուր, անվտանգ խմելու ջրի առկայությունը
– դիաբետի, գիրության տարածվածությունը բնակչության շրջանում, ինչը ճիշտ սնվելու ցուցանիշ է:
125 երկներ ներառող ինտերակտիվ ցուցակը գլխավորում են Նիդեռլանդները , եզրափակում՝ Չադը: Առաջատար տասնյակում են Շվեյցարիան, Ֆրանսիան, Գերմանիան, Անգլիան, Հունաստանը, Իսպանիան: Ճապոնիան, ԱՄՆ-ն, Նոր Զելանդիան, Իսրայելը երկրորդ տասնյակում են:
Սնվելու առումով ամենավատ երկրներ են ճանաչվել Եմենը, Մադագասկարը, Անգոլան, Եթովպիան և արդեն հիշատակված Չադը:
Մեր տարածաշրջանի երկրների շարքում առաջատարը Հայաստանն է` 57-րդ հորիզոնականում: Ադրբեջանը 91-րդն է, որը Հայաստանին մասնավոապես զիջում է սննդի որակով: Վրաստանը ներառված չէ ցուցակում: Թուրքիան 77-րդն է, Իրանը` 80-րդը: Ռուսաստանը 44-րդ տեղում է:
Առավել մանրամասն ինտերակտիվ ռեյտինգային աղյուսակին կարելի է ծանոթանալ այստեղ.
Հետազոտության մասին առավել մանրամասն կարելի է կարդալ այստեղ.
Դիտումների քանակը` 5768