Օրվա կադր. խեղդված սիրիացի տղայի լուսանկարը պետք է փոխի վերաբերմունքը փախստականների նկատմամբ

«Ես այդ պահին քարացա». այսպես է նկարագրում թուրք ֆոտոլրագրող Նիլյուֆեր Դեմիրը այն պահը, երբ տեսել է ծովափին սիրիացի փոքրիկ տղայի՝ Այլան Ք.-ի  դին: Լուսանկարը տարածվել է աշխարհով մեկ՝ ցնցելով հանրությանն ու առաջին անգամ ներգաղթյալների ճգնաժամը բերելով համաշխարհային օրակարգ:

 

«Այն պահին, երբ տեսա երեք-ամյա Այլան Քուրդիին, քարացա»,- պատմում է թուրքական Doğan լրատվականի ֆոտոլրագրող Դեմիրը, որը լուսաբանում է ներգաղթյալների ճգնաժամը Էգեյան ծովի ափին գտնվող թուրքական Բոդրում քաղաքում: Նիլյուֆեր Դեմիրի խոսքով՝ նրան այլ բան չէր մնում, քան կատարել լրագրողի իր պարտականությունը:

 

«Միակ բանը, որ կարող էի անել, նրա ճիչը լսելի դարձնելն էր»,- ասում է ֆոտոլրագրողը:

 

Դեմիրը պատմում է, թե ինչպես է քիչ անց Այլանից 100 մ հեռավորության վրա տեսել նաև նրա եղբոր՝ Գալիփի դին: Ֆոտոլրագրողը նկատում է, որ տղաների հագին չկային փրկարարական բաճկոնակներ, որևէ բան, որ կօգներ նրանց լողալ:

 

«Լուսանկարելիս ի՞նչ ապրումներ է ունեցել՝ որպես կին» հարցին, Դեմիրը պատասխանել է. «Ցավ և տառապանք… Ես լուսանկարել և տեսել եմ ներգաղթյալների հետ կապված բազմաթիվ միջադեպեր… նրանց մահը, նրանց դրաման: Հուսամ՝ այսօրվանից ինչ-որ բան  կփոխվի: Հարյուրավոր, նույնիսկ հազարավոր ներգաղթյալներ ներթափանցել են Բոդրում, քանի որ հունական Քոս կղզին գտնվում է ընդամենը չորս մղոն հեռավորության վրա: Ներգաղթյալները հաճախ փորձում են փչովի նավերով անցնել Հունաստան, իսկ այնուհետև՝ եվրոպական այլ երկրներ»:

***

 

Եվրամիության երկրների առաջնորդները անհապաղ ջանքեր են գործադրում՝ լուծելու Մերձավոր Արևելքից և Աֆրիկայի հյուսիսից Եվրոպա փախստականների աննախադեպ ներհոսքի հետ կապված խնդիրը:

 

ՄԱԿ-ը կոչ է արել ԵՄ երկրների իշխանություններին ավելացնել յուրաքանչյուր երկրի համար փախստականների քվոտան՝ մինչև 200 հազ. մարդ: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեսը հայտարարել է, որ ԵՄ անդամ-երկրները պետք է բավարար հիմք նախապատրաստեն փախստականներին ընդունելու համար: Առաջին հերթին դա վերաբերում է Հունաստանին, որտեղ ներգաղթյալները գալիս են Միջերկրական ծովով: Սեպտեմբերի 4-ին եվրոպական հանձնաժողովը ստուգում է անցկացնում հունական Քոս կղզում, որտեղ տեղակայված է ապօրինի ներգաղթյալների համար խոշոր կենտրոն:

Աղբյուրը՝ Սիվիլնեթ

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»

Շառլ Ազնավուրը հանդես է եկել Եվրոպա ժամանող գաղթականներին օգնելու կոչով

Նրանք երեխաներին անվանակոչում են Հույս, Ապաստան…

Օրվա կադր. խեղդված սիրիացի տղայի լուսանկարը պետք է փոխի վերաբերմունքը փախստականների նկատմամբ

ՅՈՒՆԻՍԵՖ. “Եվրոպայում ապաստան փնտրողների մեկ քառորդը երեխաներ են”…

Դեպի Եվրոպա կյանքի գնով…

Եվրոպայի սահմաններին աննախադեպ թվով փախստականներ են կուտակվել

Իսլամական պետությունը վաճառում է ոչ միայն սեքս-ստրկուհիներին, այլ նրանց օրգանները

Թե ինչու պետք է Իսրայելն ու Հայաստանը «ընդունեն» եզդիներին. Huffingtonpost

ՄԱԿ ՓԳՀ. Հիշե՛նք նրանց, ովքեր զոհվել են մարդասիրական առաքելություն իրականացնելիս

Այսօր ավելի քան 100 միլիոն կին, տղամարդ և երեխա մարդասիրական օգնության կարիք ունեն

Եզդի ընտանիքները Իսլամական պետությունից փախչում են Հայաստան

Սիրիա. Իսլամական պետությունն առևանգել է 150 ասորական քրիստոնյաների, այդ թվում՝ կանանց և երեխաների

Միայն վերջին երեք ամսում Հայաստան է ժամանել երկու հազար սիրիահայ

«Պատերազմը միակ բանն է, որ նրանք տեսել են իրենց կյանքում»…

Սիրիացի փախստականների թիվը գերազանցում է չորս միլիոնը – ՄԱԿ ՓԳՀ / վիդեո

ՄԱԿ-ը կոչ է անում պաշտպանել հակամարտություններից եւ աղետներից փախած կանանց ու աղջիկներին

Միջերկրյածովյան ճգնաժամ. փախստականների և միգրանտների ամենաբարձր թիվն է գրանցվել

Միջազգային օր ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության. հայտարարել է ՄԱԿ-ը

«Նրան ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը

«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»

 

Դիտումների քանակը` 5185

Գլխավոր էջ