Օրորոցը» օգնության ձեռք մեկնեց Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի նորածինններին

«Համալսարանական կրթության կանանց ասոցացիայի» և «Հայաստան»Համահայկական հիմնադրամի համատեղ ջանքերով  դեռեւս 2002 թվականից իրականացվող  «Օրորոց» բարեգործական ծրագիրը  շարունակում է իր անձնվեր գործունեությունը: Այս տարվա  փետրվարի 20-ին ծրագրի շրջանակում փաթեթներ հանձնվեցին  Տավուշի մարզի սահմանմերձ գյուղերի ավելի քան 39 նպաստառու ընտանիքների: Շուրջ 170 դոլլար արժողությամբ փաթեթն իր մեջ ներառում է հագուստ, սնունդ և նորածին երեխաների համար անհրաժեշտ խնամքի պարագաներ: Արդեն մի քանի անգամ փաթեթներ են հանձնվում Տավուշի մարզի Բերդ,Նոյեմբերյան, Իջևան համայնքների մինչև 1 տարեկան երեխա ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքներին:

 

Նոյեմբերյանի սոցիալական ծառայության պետ Սամվել Բեգլարյանը  մեզ հետ զրույցում  նշեց, որ  ծրագիրն իրագործվում է բացառապես հանգանակված գումարների շնորհիվ  և նպատակ ունի քաջալերել երեխաների ծնելիությունը, հատկապես Տավուշի մարզի սահմանամերձ գոտում: Ի լրում արդեն ասվածին սոցիալական ծառայության պետը ավելացրեց. « Ծրագիրը կրում է շարունակական բնույթ: Այսօր, մարզում կան ավելի քան 900 անապահով ընտանիքներ, որոնք ունեն օրհասական մի շարք  կենցաղային խնդիրներ: Նման միջոցառումներով մենք սատար ենք կանգնում նրանց»:

 

« Համալսարանական կրթությամբ կանանց ասոցացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը տեղեկացրեց, որ ծրագիրն իրականցվում է Հայաստան համայակական հիմնադրամի և 30 հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

 

« Ծրագրի նպատակն է աջակցել սահմանային գյուղերի ընտանիքներին: Հաշվի ենք առնում, այն փաստը,որ այդ գյուղերի բնակիչներ ըստ էության չունեն համապատասխան գումար,քանի որ նրանցից շատերը զբաղվում են  գյուղատնտեսությամբ, և ոչ բոլոր դեպքերում են կարողանում իրացնել գյուղատնտեսական ապրանքները: Ինչպես նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ գյուղերում չկան մանկական խանութներ, նորածինների համար համապատասխան իրեր»,-հավելեց տիկին Հասրաթյանը:

 

«Օրորոց» ծրագրի շրջանակում յուրաքանչյուր եռամսյակը մեկ անապահով ընտանիքները ստանում են «Առողջ մանկիկի փաթեթը» : Ըստ տիկին Հասրաթյանի ծրագրի շրջանակում տրվող հագուստները կարվում են «Տոսպ»և«Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկաներում»:

 

«Վերջին 3 տարիների ընթացքում մեզ աջակցում են ` «Բաց հասարակության հիմնադրամը» և «Հայաստան» համահայկական հիմնադրամը»: Մեզ հետ համագործակցում են նաև Սփյուռքում գտնվող հայերը,, օգնում են անհատներ ձեռներեցներ, կամակերպություններ»,-հավելեց տիկին Հասրաթյանը:

Ծրագիրն ունի միասնական 3 հաշվեհամար` դրամային, դոլլարային և եվրոյի: Այն բացվել է Հայաստան հիմնադրամի կողմից: Գումարները կուտակվում են այդ հաշվեհամարների վրա: Երբ հաշվեհամարից գումար է հանվում, դա տեղի է ունենում համատեղ համաձնությամբ և ստորգրությամբ:

 

«Մենք կնքում ենք հիմնադրամի հետ պայմանագիր, գումարը փոխանցում ենք այդ հաշվի վրա, որից հետո փաթեթները կազմելու համար նախատեսված  յուրաքանչյուր փոխանցում, կատարվում է համատեղ համաձայնությամբ:  Յուրաքանչյուր ոք, ով գոնե 1 դրամով աջակցի «Օրորոցին», կարող է համոզված լինել , որ այն կհասնի հասցեատերերին» ,  – եզրափակեց Ջեմմա Հասրաթյանը:
 

Լիանա Սարգսյան 

 

Յուրաքանչուր ժողովրդի համար գթասրտությունը ազգային արժեք է:

Ուզու՞մ էք երկիրը շենանա,

ուզու՞մ էք երկիրը պաշտպանող վաղվա զինվորը ծնվի,

որ վաղվա դերասանն ու սպորտսմենը լինեն, վաղվա գրողն ու նկարիչը:

Եկեք այսօր ամբողջ ազգով և սրտով օգնենք, սատար կանգնենք մերապագա և փոքրիկ քաղաքացիներին:

 

 Ձեր նվիրատվությունը կարող եք փոխանցել

«Օրորոց» ծրագրի հատուկ հաշվին ՝

 

 Կոնվերս բանկ ՓԲԸ//Converse  Bank cjsc

26/1, V. Sargsyan Str. 375010, Yerevan, Armenia

SWIFT: COVBAM 22

1. 1930000081130300 (AMD)

2. 1930000081130204 (EUR)

3. 1930000081130101 (USD)

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Օրորոց» . Երջանկացրեք և երջանիկ կլինեք…

 

 

Առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի կոչը

 

 

Ռիտա Սարգսյան. «Թող այս ծրագիրը այն արագիլը դառնա, որը երեխաների ուրախ ճիչերով կերջանկացնի մեր ընտանիքները…»

 

 

Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել

 

 

Հայաստանի բնակչության 14.4 տոկոսը 60-ից բարձր տարիքի է

 

 

Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »

 

 

Բազմազավակ ընտանիքները աղքատության ճիրաններում

 

 

«Պետք է անել ամեն բան, որ ոչ մի մանկան ու մոր սիրտ չդադարի բաբախել»…

 

 

Դիտումների քանակը` 3354

Գլխավոր էջ