ՅՈՒՆԻՍԵՖ . Օրական 700 ներգաղթյալ երեխա է ժամանում Եվրոպա
Օրական 700 երեխա է ժամանում Եվրոպա՝ որպես միգրանտներ և փախստականներ։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ)՝ ընդգծելով, որ պաշտպանության ու աջակցության հատուկ տեսակի կարիք ունեն, մասնավորապես, նորածինները, հաշմանդամություն ունեցողները, կորած երեխաները, ինչպես նաև դեռահասները, ովքեր փորձում են Եվրոպա հասնել առանց մեծերի ուղեկցությամբ։
Ինչպես ընդգծում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, այս տարվա ամռանից կանանց ու երեխաների թիվը մշտապես աճ է գրանցել, և այդ միտման վերջը չի երևում, չնայած մոտալուտ ձմռանը։ Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ԵՄ երկրներում ապաստան փնտրող երեխաների թիվը հասել է 214 հազարի։ Եթե հունիսին Հունաստանից Մակեդոնիայի սահմանը հատելիս գրանցված երեխաների թիվը ներգաղթյալների և փախստականների 1/10-ն էր կազմում, ապա հոկտեմբերին արդեն կազմում է 1/3-ը։ Այս տարի Շվեդիայում ապաստան է խնդրել 24 հազար երեխա, որոնք ժամանել են առանց մեծահասակների ուղեկցությամբ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ում ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ ներգաղթյալ երեխաներին անհաժեշտ է հատուկ աջակցություն՝ կախված նրանց տարիքից և կյանքի հանգամանքներից:
Կազմակերպությունը կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել խոցելի երեխաների հինգ խմբերի: Առաջին խումբը նորածիններն ու փոքրիկներն են, որոնք տաք հագուստի և տաք կացարանի կարիք ունեն: Երկրորդ խմբում ընդգրկված են հաշմանդամություն ունեցող երեխաները, որոնց անհրաժեշտ է մասնագիտացված կառույցների օգնություն: Երրորդ և չորրորդ խմբերում ընդգրկված են կորած և լքված երեխաները, որոնց անհապաղ անհրաժեշտ է պաշտպանել բռնությունից և սեռական շահագործումից; Նրանց մասին պետք է հոգ տանեն հատուկ մասնագետներ, որոնք նշանակված են խնամակալ մարմինների կողմից: Հինգերորդ խմբում 14-17 տարեկան երեխաներն են, որոնք ճանապարհորդում են մենակ և չեն ուզում, որ իրենց լքված երեխաներ համարել: ՅՈՒՆԻՍԵՖ-ի փոխանցմամբ՝ այդ դեռահասներին պետք է ուղին շարունակելու հնարավորություն տալ, իսկ ներգաղթյալների տեղակայման կենտրոններում պետք է ապահովել նրանց անվտանգությունը:
Աղբյուրը՝ UNICEF
Դիտումների քանակը` 3044