«Օսկար»-ի ցնցող գենդերային անհավասարությունը

  Կանանց Մեդիա կենտրոնը  ԱՄՆ-ում  օրերս  թողարկել է 2015-ի  Օսկարի մրցանակաբաշխության թեկնածու կանանց   կարգավիճակի ուսումնասիրությունը: Ըստ ուսումնասիրության,   ոչ դերային նոմինացիաներում  առաջարկված թեկնածուների թվում՝   5-ից միայն մեկն է կին: 

 

Ջուլի Բորտոնը՝ Կանանց Մեդիա կենտրոնի նախագահը, նշեց. «Կանանց Մեդիա կենտրոնը շնորհավորում է մրցանակաբաշխության բոլոր առաջադրված թեկնածուներին, սա իրեն տաղանդի և դերասանական տեսլականի ճանաչման կարևոր օրն է: Չնայած, մենք մտահոգված ենք, որ արդեն չորրորդ տարին անընդմեջ ոչ դերային թեկնածուներից 5-ից  մեկն են  կանայք »:

 

Բուրտոնի խոսքով, այս տարվա Օսկարի նոմինացիաների ցնցող անհավասարություն է նկատվում, մասնավորապես ռեժիսուրայի և սցենարների  կատեգորիաներում. «Մենք տեսնում ենք, որ մեծամասամբ արական սեռի ներկայացուցիչների եւ պատասխանատուների արդյունք է դա»:

 

«Լոս Անջելես Թայմս» պաչբերականը  անցկացրել է հետազոտություն, որը ցույց է տալիս, որ Ակադեմիայի քվեարկողների 94%-ը սպիտակ են, իսկ 77%-ը՝  տղամարդիկ. Մենք ուզում ենք իմանալ, արդյոք դրանով  է պայմանավորված այն փաստը, որ տաղանդավոր ռեժիսորներ Ավա ԴուՎերնայը ( ֆիլմ «Selma»)  և  Անջելինա Ջոլին  (ֆիլմ «Unbroken») չեն ներառվել  վերջնական տարբերակում:

 

Կանանց Մեդիա կենտրոնի վերլուծությունը կատարել է Ռեյչլ Լարրիսը՝ Կանանց Մեդիա կենտրոնի հաղորդակցության մենեջերը: Գլխավոր բացահայտումների ինֆոգրաֆիկան ցույց է տալիս, որ առաջադրվածների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են:

 

 

Շուրջ 19 ոչ դերային կատեգորիաներում առաջադրված են 149 տղամարդիկ և 35 կանայք:  7 անվանակարգերում ընդհանրապես կանայք չեն նոմինացվել: 2012թ-ից Օսկարի նոմինացիաների 19% է եղել կանանց համար:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Օսկար»-ը տղամարդ է. ամենապատվաբեր կինոմրցանակի գենդերային առանձնահատկությունները

 

 

«Ոսկե Գլոբուս – 2015» մրցանակաբաշխության ֆեմինիստական պահերը

 

Դիտումների քանակը` 3364

Գլխավոր էջ