«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակում կանայք 26% են կազմում
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակում 149 թեկնածու է ընդգրկված, նրանցից 39-ը կամ 26%-ը կանայք են:
Կանանց թիվը մինչ ինքնաբացարկներ հայտնելը 41 էր: ԿԸՀ-ի՝ փետրվարի 28-ի նիտում հայտարարվեց, որ ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Մարինե Գրիգորյանն ու Սուսաննա Սահակյանը ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ:
Նրանք երկուսն էլ ընդգրկված էին դաշինքի և համապետական, և տարածքային ցուցակներում. Մարինե Գրիգորյանը («Համախմբում») ընտրական համապետական ցուցակի 93-րդ համարն է, ընդգկված էր նաև թիվ 11-րդ տարածքային ցուցակում, իսկ Սուսաննա Սահակյանը՝ («Համախմբում») համապետական ցուցակի 116-րդ համարն է, ընդգրկված էր 9-րդ տարածքային ընտրական ցուցակում:
Դաշինքնի ցուցակում ընդգրկված կանայք հիմնականում «Համախմբում» կուսակցության անդամներ են, ավելի քիչ՝ «Ժառանգություն»-ից ու անկուսակցական: Ցուցակի առաջին հնգյակում մեկ կին կա, տասնյակում՝ երկու:
Ցուցակի առաջին կինը գործող պատգամավոր Էլինար Վարդանյանյանն է (4-րդ հորիզոնական), նա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է: Նա ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Գիտական մի շարք աշխատությունների հեղինակ է:
Ցուցակի հաջորդ կինը Սուսաննա Մուրադյանն է «Ժառանգություն» կուսակցությունից, նա Հանրային խորհրդի անդամ է:
12-րդ հորիզոնականում Լիգիա Մելքումյանն է, ով Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի ուսուցչուհի է: 13-րդ հորիզոնականում Արեգնազ Մանուկյանն է, նախկինում լրագրող, այժմ «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակն է:
Ցուցակի երկրորդ տասնյակում են Անուշ Խաչատրյանը, ով 7օր կայքում սրբագրիչ է աշխատում, Գայանե Աբասյանը, ով «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղարն է:
Սիրանուշ Զաքարյանը (41-րդ հորիզոնական) թիվ 19 պոլիկլինիկայում մանկաբույժ է աշխատում, Լյուբա Մանուկյանը (50-րդ հորիզոնական) «Շեն» կազմակերպության Գեղարքունիքի մարզային պատասխանատուն է, Գայանե Բաղդասարյանը (54-րդ հորիզոնական) Գյումրու ԲԿ-ում հոգեբան է աշխատում:
Բելլա Հովհաննիսյանը (97-րդ հորիզոնական) լրագրող է, Եվգենիյա Բալյանը հաշվապահ է, Ալվարդ Սիրադեղյանը (136-րդ հորիզոնական) Այրումի միջնակարգ Դպրոցի ուսուցչուհի է, Տաթևիկ Սիրեկանյանը (146-րդ հորիզոնական) մենեջեր է:
Ցուցակում ընդգրկված կանանցից 25-ը չեն աշխատում:
***
Դաշինքի տարածքային ցուցակներում ընդգրկված է 126 թեկնածու, նրանցից 35-ը կամ 28%-ը կանայք են:
Թիվ 1 ընտրատարածքում դաշինքն առաջադրել է 9 թեկնածուի, որից չորսը կանայք են՝ Անահիտ Մխիթարյան, Թերեզա Սարգսյան, Մարգարիտա Ղազարյան, Սուսաննա Գևորգյան:
Թիվ 2 ընտրատարածքում տարածքային ցուցակում ներառված է 10 թեկնածու, երեքը կանայք են՝ Գայանե Աբասյան, Նազիկ Ղարիբյան, Եվգենիյա Բալյան:
Թիվ 3 ընտրատարածքում 8 թեկնածու կա, կանայք երկուսն են՝ Սիրանուշ Զաքարյան, Հասմիկ Մելիքյան:
Թիվ 4 ընտրատարածքում 13 թեկնածուներից 4-ը կանայք՝ Նաիրիա Երեմյան, Անուշ Խաչատրյան, Արմենուհի Ղազարյան, Սուսաննա Մուրադյան:
Թիվ 5 ընտրատարածքում 5 թեկնածու կա, 2-ը կանայք են՝ Ամալյա Ասատրյան, Գոհար Համբարձումյան:
Թիվ 6 ընտրատարածքում 11 թեկնածուներից 3-ը կանայք են՝ Թագուհի Դավթյան, Էլիզա Սողոմոնյան, Տաթևիկ Սիրեկանյան:
Թիվ 7 ընտրատարածքում յոթ թեկնածուներից երկուսն են կանայք՝ Հայրենուհի Գևորգյան, Լիգիա Մելքումյան:
Թիվ 8 ընտրատարածքում 12 թեկնածու կա, կանայք երեքն են՝ Գայանե Բաղդասարյան, Կարինե Հարությունյան, Վիկտորյա Բունիաթյան:
Թիվ 9 ընտրատարածքում տասը թեկնածու կա, կանայք երկուսն են՝ Կարինե Մարգարյան, Լիլիթ Զարգարյան:
Թիվ 10 ընտրատարածքում 15 թեկնածու կան, չորսը կանայք են՝ Սեդա Բայրամյան, Արևիկ Ղարիբյան, Արաքսյա Ղահրամանյան, Նարինե Օզնեցյան:
Թիվ 11 ընտրատարածքում ընտրատարածքում դաշինքն ունի 11 թեկնածու, կանայք երկուսն են՝ Բելլա Հովհաննիսյան, Ռիմա Սարգսյան:
Թիվ 12 ընտրատարածքում տարածքային ցուցակում ներառված է 8 թեկնածուի անունը, երկուսը կանայք են՝ Հասմիկ Ավետիսյան, Նաիրա Բադալյան:
Թիվ 13 ընտրատարածքում յոթ թեկնածու կան, կանայք երկուսն են՝ Օլյա Չատյան, Ալվարդ Սիրադեղյան:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում .
ՀՅԴ ցուցակի կանանց մեծ մասը կրթական համակարգից են
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակում կանայք 26% են կազմում
Կանանց ներկայացվածությունը Կոմկուսի համապետական ցուցակում օրենքի սահմաններում է՝ 25% է
ՀՀԿ-ն փորձել է կյանքի կոչել 30/70 համամասնությունն իր ցուցակում
Կոնգրես-ՀԺԿ դաշինք. հավասարություն առանձին վերցրած ընտրատարածքում
«Ծառուկյան» դաշինքի ցուցակում կին թեկնածուները 28% են կազմում
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի 38% -ը կանայք են. ովքե՞ր են նրանք
Ովքե՞ր են «Ելք» դաշինքի կին թեկնածուները
Դիտումների քանակը` 2767