Քվոտաների կոռեկտության եւ արդյունավետության մասին
Գենդերային քվոտաները մեխանիզմ է, որն օգնում է կանանց օգտվել տղամարդկանց հետ հավասար հնարավորություններից քաղաքական կյանքում: Սակայն, քվոտան, համադարման չէ, այլ մի գործիք է, որ լավ է աշխատում է միայն այլ միջոցների հետ համակցությամբ, եւ հասարակության մեջ մի շարք այլ պայմանների առկայության պարագայում: Այդ նախապայմաններից ամենակարեւորն են. կանաց շարժման առկայությունը, պետության աջակցությունը եւ կուսակցությունների պատասխանատվությունը…
Այս հարցին են անդրադառնում նաեւ Միջխորհրդարանական միության փորձագետները, նշելով երկու ամենակարեւոր գործոնները.
1) կանանց շարժման առկայությունը, որն ի վիճակի է արդյունավետ լոբբինգ անել կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ բարձրացնելու ուղղությամբ.
2) պետության աջակցությունը եւ կուսակցությունների դրական վերաբերմունքը գենդերային հավասարությանը: Աջակցությունը ներառում է գենդերային քվոտաների ներդրում:
Համաշխարհային պրակտիկայում օգտագործվող քվոտաները երեք տեսակի են.
– Օրենսդրորեն ամրագրված որոշակի քանակությամբ տեղեր խորհրդարանում: Նման քվոտաներն օգտագործվում են աշխարհի երրորդ երկրներում, եւ հենց նման քվոտաների շնորհիվ Ռուանդայի խորհրդարանում կանայք կազմում են 58% Աֆղանստանում՝ 25%, իսկ Իրաքում՝ 27%:
– Օրենսդրորեն ամրագրված որոշակի քանակությամբ տեղեր կուսակցությունների ընտրական ցուցակներում: Նման քվոտաները օգտագործվում են բազմաթիվ երկրներում, այդ թվում, Հայաստանում:
– Կամավոր քվոտաներ, որոնք սահմանվում են կուսակցությունների կողմից գենդերային հավասարակշռության պահպանման համար: Առավել տարածված տեսակն է աշխարհում: Նման նորմեր առաջին անգամ ներդրվել են 1970-ական թվականներին Արեւմտյան Եվրոպայում որոշ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների կողմից: Սկանդինավյան երկրներում, որտեղ կամավոր քվոտաներ ներդրվել են կանանց տեղական շարժման ջանքերով, Եվրոպայում կին խորհրդարանականների ամենաբարձրն է տոկոսն է: Ընդհանուր առմամբ, կամավոր կուսակցական քվոտաներ ունեն ԵՄ անդամների երկրների կեսից ավելին:
Կոռեկտ ձեւակերպումը
Առավել նրբանկատ մոտեցումների շրջանակներում, դրանք նաև կոչվում են գենդերային առումով կոռեկտ, խորհուրդ է տրվում անվանել քվոտան «ժամանակավոր հատուկ միջոցներ» եւ ձեւակերպել այդ մոտավորապես այնպես, ինչպես դա արված էր գործող Ընտրական օրենսգրքում. « յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը»: Սակայն այս ձեւակերպումն միանգամայն ոչ կոռեկտ, նույնիսկ խտրական ճգրտում ունի, այն է .« ցուցակի 2-րդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ) , ինչի արդյունքում 2012-ին խորհրդարանական ընտրությունների մասնակից կուսակցությունների մեծ մասը սահմանափակեցին կանանց ընդգրկումը , իրենց իսկ բնորոշմմբ. «սրբության սրբոց» առաջին անցողիկ հնգյակներում, ներգրավելով կանանց միայն 6-րդ տեղից սկսած:
Կիրառվող միջոցնրի արդյունավետությունը
Ինչու 2012-ի ընտրություններում կուսակցությունների ընտրական ցուցակներում մոտ 23% կին թեկնածուներ էին ընդգրկված, սակայն խորհրդարան անցած կանանց թիվը չգերազանցեց 10,7% -ը ( այժմ արդեն` 10%) : Ըստ փորձագետների, դա կատարվեց ներկուսակցական նկատառումներով արված տեղափոխումների ու ինքնաբացարկների արդյունքում, որոնք շատ դեպքերում հանրության համար անհասկանալի մնացին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ընտրություններից հետո խորհրդարան անցած կուսակցությունների ցուցակներից ինքնաբացարկի դիմած թեկնածուների 25 տոկոսը կանայք էին: Տարբերությունն այն է, որ տղամարդիկ ինքնաբացարկի են դիմել հիմնականում գործադիրում բարձր պաշտոնի անցնելու պատրվակով, իսկ կանանց մեծամասնությունը պատգամավորությունից հրաժարվելու իրական պատճառների մասին գերադասում են չխոսել: Եվ այստեղից միայն մի եզրակացության կարելի է հանգել՝ եթե տվյալ անձը չի կարողանում համոզիչ հիմնավորել իր որոշումը, նշանակում է այդ որոշումը ընդունել են առանց իրեն հարցնելու… Իսկ եթե կուսակցությունն է նման որոշում կայացնում ՝ համարելով որ այդ կանայք արժանի չեն պատգամավոր դառնալ, ապա հարց է ծագում, ինչու՞ են այդ կանայք համաձայնվում հրաժարական տալու հեռանկարով մտնել ցուցակի մեջ…
Նշենք նաեւ, որ 2012-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցում հատուկ անդրադարձ է կատարված այս հարցին.
«…Թեկնածուների առաջադրման քվոտայի արդյունավետությունը պետք է վերանայվի, որպեսժամանակավոր հատուկ միջոց` կանանց որպես թեկնածու լինելու իրավունքի և հնարավորությանփաստացի հավասարությանը հասնելու նպատակով:
…Պետք է խրախուսել կուսակցություններին ունենալ գենդերային քաղաքականություն և հանրորեն տրամադրել իրենց անդամների գենդերային բաշխվածության վերաբերյալ տվյալները: Կարելի էքննարկել, որպեսզի կուսակցություններին պահանջ ներկայացվի իրենց ղեկավար մարմիններումկանանց ներկայացվածություն ապահովել և թեկնածուներ ընտրելու ավելի թափանցիկ ուժողովրդավարական եղանակներ ունենալ»:
Քվոտավորման շնորհիվ կանանց հատկացվող տեղերը պահպանելու մի եղանակ կա. մանդատից հրաժարվող կնոջ ձոխարեն խորհրդարան պետք է անցնի ցուցակով հաջորդ կինը: Այս առաջարկն այսօր Ընտրական օրենսգրքի վրա աշխատող խմբի սեղանին է…
Դիտումների քանակը` 3440