Քննարկվեց Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող երկրորդ զեկույցը

Երեկ   ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 29-րդ կանոնավոր նստաշրջանի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման (UPR- ՀՊԴ) երկրորդ զեկույցի վերջնական ընդունումը։

 

 

Դրա մասին է հայտնում ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը՝ առաջարկելով դիտել նիստին տեղի ունեցած քննարկումն  առցանց  այս հղումով.

http://webtv.un.org/live-now/watch/29th-regular-session-of-the-human-rights-council/3986426597001

 

​​

Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 22-ին նույն խորհրդի աշխատանքային խումբը դիտարկել էր Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման մարդու իրավունքներին վերաբերող երկրորդ զեկույցը, իսկ հունվարի 27-ին ընդունել  նախնական զեկույցը տրված հանձնարարականներով։ Ըստ գործող ընթացակարգի այսօր պետք է ընդունվի ՀՊԴ աշխատանքային խմբի երկրորդ զեկույցի վերջնական տարբերակը, արդեն Հայաստանի Հանրապետության ընդունած պարտավորություններով։

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

ՄԱԿ. Հայաստանի հաջողություններն ու բացթողումները մարդու իրավունքների բնագավառում

 

 

ՄԱԿ-ում դիտարկվում է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը

 

Դիտումների քանակը` 4110

Գլխավոր էջ