Քանի՞ ձայն ստացան մեծամասնականով առաջադրված կանայք

Մեծամասնականով առաջադրված կանայք միասին հաղթահարեցին 5 տոկոսանոց շեմը՝ ստանալով ընտրողների 98 685 քվեն: Իսկ եթե լուրջ, ապա այդ ընտրակարգով  պայքարի մեջ մտած 11 կանանցից, հաղթողի դերում հայտնվեցին միայն երկուսը՝ թիվ 17 ընտրատարածքում՝  Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրեն,  ՀՀԿի անդամ  Կարինե Պողոսյանը եւ թիվ 40 ընտրատարածքում ՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակո» ՍՊԸ գործադիր տնօրեն, անկուսակցական Մարինե Մարաբյանը:  

 

 

Գուցե կարելի  է  դա  մի փոքր առաջընթաց  համարել, հատկապես եթե հիշենք, որ  2007-ի ընտրություններին մեծամասնական համակարգով  առաջադրված  5 կանանցից ոչ մեկը խորհդարան չանցավ:  Իրականում, առաջընթացն ապահովեցին այն  բոլոր կանայք, որոնք ի հեճուկս  մեծամասնականի «վատ համբավի» այնուամենայնիվ փորձեցին ապացուցել հակառակը:

 

Մենք դեռ հնարավորություն կունենանք ավելի հանգամանորեն անդրադառնալու տարբեր ընտրատարածքներում տեղի ունեցած իրադարձություններին, բայց որոշ  եզրահանգումներ ընդհանուր էին գրեթե բոլորի համար: Առաջինը, մեծամասնականում ավանդաբար  ծավալվող փողի եւ ինտելեկտի միջեւ պայքարում կանայք հիմնականում ներկայացնում էին երկրորդը, արդյունքում նրանցից մեծ մասը պարտվեց մեծ կապիտալին: Երկրորդը, նույն ընտրատարածքում   առաջադրված կին թեկնածուները ակնհայտորեն «խանգարեցին»  իրար, ինչը, ցավոք, ի սկզբանե սպասելի էր: Եվ վերջապես, կանայք  հաղթող դուրս եկան միայն այն դեպքում, երբ նրանց կողմից  էր ադմինիստրատիվ ռեսուրսը կամ իշխող կուսակցությունը:

 

Ներկայացնում ենք թեկնածուների կողմից  ստացված  ձայների բաշխվածությունն այն  ընտրատարածքներում,  որտեղ առաջադրվել էին կանայք:

 

Թիվ  1 ընտրատարածք

Առուստամյան Գայանե Բենյամինի (ՀԱԿ) – 5206 ձայն

Հայրապետյան Ռուբեն Ռաֆիկի (ՀՀԿ) – 19442 ձայն

Սաֆարյան Ստյոպա Սերյոժայի (Ժառանգություն) -9328 ձայն

 

Թիվ 4

Մանուկյան Արամ Վիգենի (ՀՀՇ)- 5453 ձայն

Մինասյան Ալեքսան Գրիգորի (անկուսակցական) – 843 ձայն

Սարգսյան Արտակ Աամվելի (ՀՀԿ) – 15896 ձայն

Սեյրանյան Սաթիկ Գերասիմի  («168 ժամ» թերթի խմբագիր) – 3661 ձայն

Փոստանջյան Զարուհի Համազասպի (Ժառանգություն)- 6827 ձայն

 

Թիվ 11

Բանուչյան Արշակ Ռուբիկի (ՀԱԿ) -4302 ձայն

Բիշարյան Հեղինե Վաչեի (ՕԵԿ) – 12346 ձայն

Եղիազարյան Մանվել Վասիլի (անկուսակցական) – 2939 ձայն

Մարգարյան Գրիգորի Սերյոժայի (ԲՀԿ) – 17222 ձայն

 

Թիվ 12

Բախշյան Անահիտ Ներսեսի («Ժառանգություն»)- 5382 ձայն

Գեւորգյան Կառլեն Ռազմիկի (ՀՅԴ)- 1863 ձայն

Խաչատրյան Լյովա Յուզիկի (ԲՀԿ)- 14923 ձայն

Մասումյան Ռոբերտ Սուրենի (ՕԵԿ)- 13779 ձայն

Վեզիրյան Գոհար Խաչատուրի (անկուսակցական) – 932 ձայն

Տեր-Պետրոսյան Տիգրան Պետրոսի (ՀԱԿ)- 2968 ձայն

 

Թիվ 13

Պետրոսյան Վիոլետա Մուշեղի (ՀԱԿ)- 11077 ձայն

Սեդրակյան Մհեր Դավթի (ՀՀԿ)- 21014 ձայն

 

Թիվ 17

Կարապետյան Տիգրան Կարապետի ԺԿ- 6727 ձայն

Հայրապետյան Մանվել Գեղամի ՀՅԴ- 3640 ձայն

Ներսիսյան Գագիկ Հրաչյայի ՀԱԿ- 2087 ձայն

Պողոսյան Կարինե Համլետի ՀՀԿ- 26435 ձայն

 

Թիվ 32

Արոյան Նաիրի Լեւոնի ՀԱԿ- 1176 ձայն

Կարապետյան Կարեն Սարգսի ՀՀԿ- 27806 ձայն

Միրզոյան Արտակ Ռուբենի (անկուսակցական)- 1422 ձայն

Նիկողոսյան Անուշավան Նորայրի (անկուսակցական)- 712 ձայն

Վահանյան Օֆելյա Հայրիկի (անկուսակցական)- 179 ձայն

 

Թիվ 38

Գեւորգյան Գագիկ Լեռնիկի ՀՅԴ- 8034 ձայն

Հակոբյան Վահե Մաքսիմի ՀՀԿ- 22751 ձայն

Մաթեւոսյան Դավիթ Ղեւոնդի ՀԱԿ- 1795 ձայն

Մովսիսյան Նարինե Կամոյի (անկուսակցական)- 1240 ձայն

 

Թիվ 40

Բաբաջանյան Վարուժան Սարգսի (անկուսակցական)- 6890 ձայն

Մարաբյան Մարինե Գեւորգի (անկուսակցական) – 25400 ձայն

Դիտումների քանակը` 4031

Գլխավոր էջ