Քանի՞ կին են ներկայացրել կուսակցություններն իրենց ցուցակներում
ԿԸՀ ներկայացված կուսակցական ցուցակներում կանանց թիվը միջինը 22,5% է։ Հիշեցնենք, որ կուսակցություններն իրենց ցուցակները կազմելիս առաջնորդվել են Ընտրական օրենսգրքում ամրագրված 20 տոկոսանոց գենդերային քվոտայով:
Նշենք նաեւ, որ 2007-ի ընտրություններում, երբ ընտրական օրենսգրքում գործում էր կանանց ներկայացվածության 15 տոկոսանոց քվոտան, կուսակցություններն իրենց ցուցակներում ընդգրկեցին միջինը 22,6% կին։
Դա նշանակում է, որ այս պահին հնարավոր չէ որևէ դրական կանխատեսում անել նոր Ազգային ժողովում կանանց թվի ավելացման վերաբերյալ:
Կանանց տոկոսը կուսակցությունների ցուցակներում
ըստ ԿԸՀ գրանցման համար ներկայացված փաստաթղթերի՝
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» 21,8%
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» 24,6%
«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԴԱՇԻՆՔ 17,6%
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ 31,7%
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 24,4%
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 21,1%
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 21,3%
«ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ» 37,9%
«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» 20,2 %
Դիտումների քանակը` 4440