Փրկե՛ք ձեր դուստրերին/ տեսահոլովակ

«Խոսեք ձեր դստեր հետ, քանի դեռ դա չի արել գեղեցկության արդյունաբերությունը»,- ազդարարում է Dove ընկերության սոցիալական հոլովակը, որը թողարկվել  էր դեռահասներին ամեն կողմից պարտադրվող արհեստական գեղեցկության չափանիշներից փրկելու նպատակով: Ինչպես ցույց է տվել Dove-ի  դեռ 2008-ին  կատարած հետազոտությունը, աղջիկներն ամեն օր մոդայիկ ամսագրերում ու գովազդներում տարբեր տիպի գեղեցկուհիների այնքան նկարներ են տեսնում, որ դա  բացասաբար է ազդում նրանց ինքնագնահատականի վրա:  Նրանք հաշվի չեն առնում, որ ձևավորողները տարբեր գրաֆիկական ծրագրերի միջոցով «սրբագրում» են այդ նկարները: Ահա 1000 դեռահաս աղջիկների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ նրանց 77%-ը` 11-14 տերական, տեսնելով մոդելների ու հոլիվուդյան դերասանուհիների նկարները, իրեն «գեր ու տգեղ» է համարում:

 

Մի քանի տարի առաջ  նկարահանված «Կատաղի գրոհ» (Onslaught) տեսահոլովակն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը: Այն , ըստ էության , ճանաչողական ֆիլմ է այն ծնողների համար, ովքեր բավարար ժամանակ չեն տրամադրում իրենց զավակներին և չեն պաշտպանում ագրեսիվ, նրանց տակավին չձևավորված աշխարհայացքն աղճատող տեղեկատվությունից: Ռեժիսորն առաջարկում է աշխարհին նայել շիկահեր, համակրելի աղջնակի աչքերով, և այն, ինչ տեսնում է երեխան, սարսափելի է. անբնական նիհարիկ մոդելներ, տոննաներով կոսմետիկա պլաստիկ վիրահատությամբ սարքված դեմքերին, իմպլանտներ և վիրահատական  այլասերումներ, նիհարելու հաբեր ու հրաշագործ քսուքներ: Այս ամենը ասես ճչում է աղջնակի ականջին. «Փոխիր քեզ: Դու պետք է լինես անպիսին, ինչպիսին մենք են ցույց տալիս»: Այնուհետև հանդիսատեսի առջև բացվում է այդ արդյունաբերության մյուս երեսը. բոտոքսի ներարկումներ, անորեքսիայի և բուլեմիայի զոհեր, որոնք հարմոնի պես մերթ նիհարում են Բուհենվալդի գերիների նման, մերթ չափազանց գիրանում…

 

Նկարագրված հոլովակը ընդամենը Dove ընկերության ձեռնարկումներից մեկն է «Հանուն բնական գեղեցկության» քարոզարշավի շրջանակներում:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ի՞նչն է ստիպում մարդկանց դիմել պլաստիկ վիրաբույժին

Կոտրել կարծրաիպերը. Bratz տիկնիկները նշանավոր կանանց տեսքով

Barbie-ի գովազդում առաջին անգամ տղա է նկարահանվել

Փրկե՛ք ձեր դուստրերին/ տեսահոլովակ

Գեղեցկության իդեալները. հարափոփոխ, ինչպես աշխարհը

 Գեղեցկությունը զոհեր է պահանջում

Ինչպե՞ս փրկել հայուհիներին գեղեցկության կարծրատիպերից

 

 

 

Դիտումների քանակը` 2769

Գլխավոր էջ