«Փոփոխությունների շարժիչ ուժը. կանանց նորարարական և ստեղծագործական գործունեությունը»

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունն ամեն տարի  ապրիլի  26-ին նշում է  Մտավոր սեփականության համաշխարհային օրը: Օրվա նպատակն է  պատմել հասարակությանը, թե ինչպես են մտավոր սեփականության իրավունքները (արտոնագրերը, ապրանքային նշանները, արդյունաբերական նմուշները, հեղինակային իրավունքը) նպաստում նորարարության և ստեղծագործության զարգացմանը:

 

Այս տարի,  Մտավոր սեփականության միջազգային օրվա առթիվ բոլոր միջոցառումները անցկացվել են նվիրված են եղել կանանց, ովքեր  իրենց աշխատանքի շնորհիվ փոխում են աշխարհը և ձևավորում ավելի լավ  ապագա: Օրվա նշանաբանն էր՝  «Փոփոխությունների շարժիչ ուժը. կանանց նորարարական և ստեղծագործական գործունեությունը»: 

 

«Այսօր կանայք, ավելի քան երբևէ նախկինում, զբաղեցնում են առաջատար դիրք և վճռականորեն հանդես են գալիս գիտության, տեխնոլոգիաների, բիզնեսի և արվեստի մեջ: Եվ սա հույս է տալիս: Ամեն օր կանանց շնորհիվ նոր գյուտեր և օգտակար զարգացումներ են կատարվում, որոնք փոխակերպում են մեր կյանքը և ընդլայնում անհայտի սահմանները, լինի դա աստղաֆիզիկա կամ նանոտեխնոլոգիաներ, բժշկություն, արհեստական ինտելեկտ կամ ռոբոտաշինություն: Նույնը կարելի է ասել  ստեղծագործական ոլորտների մասին. կինեմատոգրաֆիա, անիմացիա, երաժշտություն, նորաձևություն, դիզայն, քանդակագործություն, պար, գրականություն, արվեստ և այլն: Այստեղ էլ  կանայք մշտապես փնտրում են գեղարվեստական և ստեղծագործական  նոր արտահայտություններ, կոչ են անում մեզ հայտնաբերել և բացահայտել նոր աշխարհներ: Նրանց կողմից հնչեցվող «Մեզ համար չկա անհաղթահարելի ոչինչ» հայտնի կարգախոսը ոգեշնչում է բոլորին: Կանանց տպավորիչ հաջողությունները անգնահատելի ժառանգություն են ժամանակակից երիտասարդ երազողների համար, ովքեր ցանկանում են հայտնագործել և ստեղծագործել ապագայում:

 

Ժամանակն է մտածել, թե ինչպես ընդգրկել տարբեր երկրներից ավելի շատ կանանց և աղջիկների ստեղծագործական և նորարարական գործունեության մեջ և հասկանալ, թե ինչու դա կարևոր: Առանց կանանց մասնակցության հնարավոր չի իրացնել մարդկության նորարական և ստեղծագործական ողջ ներուժը: Այս տարվա Միջազգային Մտավոր սեփականության օրվա թեման թույլ է տալիս մեզ պատմել, թե ինչպես է ինտելեկտուալ սեփականության պաշտպանության համակարգը (IP) ի վիճակի  աջակցել նորարարական և ստեղծագործ կանանց (և, իհարկե, ոչ միայն նրանց) `իրենց անհավատալի գաղափարները վերածելու շուկայական արտադրանքի», – ասված է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ուղերձում:

 

Նշենք, որ կազմակերպությունը ՄԱԿ-ի մասնագիտական մարմինն է մտավոր սեփականության և ստեղծագործական գործունեության հարցերով: Նշենք, որ  կազմակերպության տվյալներով 1990-ից ի վեր կին գյուտարարների զգալի աճ է գրանցվել:  Եթե  1990-ին  գյուտարարական արտոնագրերի /պատենտների միայն  12%-ն  էր ներկայացվում կանանց կողմից, ապա  2017թվականին  այդ թիվը  31 % է կազմում:

 

Ի դեպ,  օրվա հետ կապված առանցքային միջոցառումներից մեկը  «Հեյդի Լամարի պատմությունը» նոր վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությունն էր` Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ավստրիայի մշտական ներկայացուցչությունների հետ համատեղ: 

 

 

Ֆիլմը ներկայացնում է   Հեյդի Լամարի՝ 1940-ականների ավստրիական ծագումով հոլիվուդյան աստղի  պատմությունը, ում գեղեցկությունն ու դերասանական կարիերան ստվերել են իր՝ որպես գյուտարարի իրական տաղանդը:  Մինչդեռ նրա աշխատանքը հեղափոխեց հեռահաղորդակցությունը և վերջիվերջո ստիպեց աշխարհին ընդունել, որ մեծապես թերագնահատել է նրա ներդրումը կիրառական գիտության մեջ: Երկրորդ Համաշխարհային Պատերազմի սկզբում նա՝  ռադիոհաղորդակցման  ազդանշանային համակարգի խլացումը կարևորելով՝ կոմպոզիտոր Ջորջ Անթեյլի հետ մշակում է սպեկտրի լայնացման և հաճախականության պատահական փոփոխման համակարգերը։ Այս տեխնոլոգիան սակայն ԱՄՆ ռազմածովային ուժերը չեն կիրառում մինչև 1960-ականները։ Այսօր այս գյուտը կիրառվում է Wi-Fi մոդեմներում, CDMA և Bluetooth տեխնոլոգիաներում։ Այս հայտնագործությունների համար Հեյդի Լամարի անունը 2014 թվականին ավելացվել է Գյուտարարների ազգային փառքի դահլիճում: Իսկ  Հեյդիի պատմական հայրենիք Ավստրիան, ինչպես նաև Գերմանիան և Շվեյցարիան Գյուտարարի ազգային օրը նշում են նոյեմբերի 9-ին՝ նրա ծննդյան օրը:

Դիտումների քանակը` 3485

Գլխավոր էջ