Փարիզը մեծարում է Զապել Եսայանին…
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի ներկայությամբ քաղաքի Հանրապետության պողոտայի և Տլիմսեն ու Սպինոզա փողոցների (20-րդ և 11-րդ շրջաններ) հատման կետում գտնվող ճեմուղին անվանակոչվեց անվանի հայ կին գրող, մարդու իրավունքների պաշտպան Զապել Եսայանի անունով:
Ճեմուղին ձգվում է Մենիլմոնտան պողոտայի կենտրոնական հատվածով: Ճեմուղու բացմանը ներկա են եղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Միջազգային հարաբերությունների և Ֆրանկոֆոնիայի հարցերով փոխքաղաքապետ Պատրիկ Կլագմանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի 20-րդ և 11-րդ շրջանի վարևական շրջանների ղեկավարներ՝ Ֆրեդրիք Կալանդրանը և Ֆրանսուա Վուլինը:
Հիեցնենք, որ Զապել Եսայանի անվան ծառուղի բացելու մտադրության մասին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել էր դեռևս անցյալ տարի՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում:
Կարդացեք Զապել Եսայանի մասին մեր կայքում.
«Մի՛ վախեցիր հավակնոտ թվալուց…». Զապել Եսայանի նամակը դստերը
Զապել Եսայան. «Իրեն հարգող կնոջ իդեալը միայն հաճելի լինելու մեջ չէ»…
Սկյուտարում՝ Զապել Եսայանի հետքերով
«Զապել Եսայանին վերագտնելով»…/ թրեյլեր
Ադանայի կոտորածը` մի առաջադեմ կնոջ գրչով
Ցեղասպանության մասին նոր փաստաթուղթ է հայտնաբերվել
Փարիզի փողոցներից մեկը կանվանակոչվի Զապել Եսայանի պատվին
Դիտումների քանակը` 3042