Փաստեր կանանց ու աղջիկների նկատմամբ բռնության մասին. աշխարհում եւ Հայաստանում

 

  • Ողջ աշխարհում  կանանց  եւ աղջիկների  35% – ը  մեկ  կամ ավելի  անգամ  ենթարկվել  են ֆիզիկական եւ / կամ սեռական բռնության իրենց կյանքի ընթացքում: Որոշ երկրներում բռնության զոհ են դառնում  յուրաքանչյուր տաս կանանցից   յոթը:

 

  • Մոտ 140 մլն աղջիկներ եւ կանայք են տուժել  կանանց սեռական օրգանների խեղումից  (հիմնականում Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի 29 երկրներում).

  • Մեծ մասամբ կանանց նկատմամբ բռնության դեպքերը  իրավապահ մարմիններին հայտնի չեն դառնում:  Օրինակ, Եվրամիության 28 անդամ-երկրների շուրջ 42000 կանանց շրջանում անցկացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կանանց միայն 14 %-ն է զեկուցել զուգընկերոջ կողմից իրենց նկատմամբ բռնության մասին ոստիկանությանը, և միայն 13% ՝ ոչ զուգընկերոջ կողմից արված բռնության մասին:

 

 

  • Շուրջ 120 միլիոն աղջիկներ ամբողջ աշխարհում (10-ից մեկը) իրենց կյանքի որոշակի հատվածում ենթարկվել են հարկադիր սեռական ակտերի: Ավելի քան 133 միլիոն աղջիկներ ենթարկվել են սեռական խեղման Աֆրիկայի 29 երկրներում և Մերձավոր Արևելքում, որտեղ այս վնասակար պրակտիկան առավել տարածված է: Ծայրահեղ ֆիզիկական և հոգեբանական ցավից բացի աղջիկներին սպառնում է երկարատև արյունահոսություն, վարակներ (այդ թվում ՄԻԱՎ-ը), անպտղություն, հղիության բարդություններ և մահ:

 

  • Մերօրյա ստրկությանը՝ թրաֆիքինգին  ենթարկում են միլիոնավոր կանայք և աղջիկներ: Ամբողջ աշխարհում աղջիկները կազմում են հարկադիր աշխատանքի հաշվարկված 20.9 միլիոն զոհերի 55 % և 4,5 միլիոն սեռական շահագործման ենթարկվածների 98 %:

 

  • Եվրամիության երկրների կանանց 40-50% աշխատավայրում բախվում են  սեռական ոտնձգության տարբեր ձևերի:

 

  • Միացյալ Նահանգներում հանրակրթական դպրոցի 8-11 դասարաններում աղջկների 83% սեռական ոտնձգությունների է ենթարկվում:

 

  • Քաղաքներում կանայք երկու անգամ ավելի շատ են բռնության ենթարկվում, հատկապես զարգացող երկրներում: 2010թ. Նոր Դելիում անցկացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կանանց 66%  մեկ  տարվա ընթացքում 2-5 անգամ սեռական ոտնձգության է ենթարկվել:

 

  • Տարբեր երկրներում անցկացված հետազոտությունը փաստել է գոյություն ունեցող կապը ՄԻԱՎ-ի և ֆիզիկական/սեռական բռնության միջև: Աֆրիկյան երկրներում՝ Տանզանիայում, Ռուանդայում, Հարավային Աֆրիյաում և հատկապես վերջերս Հնդկաստանում ցույց է տվել, որ կանայք տարբեր վարակներով վարակվում են հիմնականում զուգընկերոջ կողմից բռնության ենթարկվելու արդյունքում:

 

 

  • Ամբողջ աշխարհում ավելի քան 700 միլիոն կանայք ամուսնացել են երեխա ժամանակ (18 տարեկանից ցածր): Նրանցից 250 միլիոնն ամուսնացել է 15 տարեկանից ցածր հասակում:

 

  • Աշխարհում ամեն երրորդ աղջկան բռնի կերպով ամուսնացրել են երեխա ժամանակ: Ամեն օր 7 հազար անչափահաս աղջիկ է երկրագնդի տարբեր ծայրերում ստիպողաբար ամուսնանում:

 

  • Մինչեւ 18 տարեկան աղջիկներն , որպես կանոն, չունեն ոչ մի հնարավորություն  լրացնել իրենց ուսումը, նրանք բարդություններ են ունենում ծննդաբերության ժամանակ եւ հաճախ  են ենթարկվում ընտանեկան բռնության:

 

  • Ամեն  տարի աշխարհում ավելի քան 7 միլիոն աղջիկներ  ծմնդաբերում են մինչև 18 տարեկանը՝ նրանցից 2 միլիոնը 14  տարեկանից  փոքր են:

  • Երեխա հարսները հաճախ չեն կարողանում առողջ  սեռական կյանք վարել և շատ խոցելի են սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, ՄԻԱՎ-ի և վաղ հղիության հանդեպ: Այն փաստը, որ աղջիկները ֆիզիկապես բավականաչափ հասուն չեն լինում երեխա լույս աշխարհ բերելու համար, ռիսկի տակ է դնում և՛ մորը, և՛ երեխային: Աղքատ աղջիկների պարագայում 2.5 անգամ ավելի հավանական է վաղ ամուսնությունը, քան նրանց, ովքեր ավելի ապահով միջավայրում են ապրում:

 

Բռնության բարձր գինը

 

Զուգընկերոջ սեռական բռնության հետետանքով  պետությունների տարեկան ծախսը հաշվարկվել է 5,8 միլիարդ դոլար ԱՄՆ-ում և Անգլիայում և Ուելսում 2004-ին՝ 22,9 միլիարդ:

 

2009-ին Ավստրալիայում անցկացված ուսումնասիրությունը հաշվարկել է կանանց և երեխաների նկատմամբ բռնության հետեւանքով տարեկան ծախսը՝ այն 13,6 միլիարդ դոլար  է կազմում :

 

 

Հայաստանում.

 

 Դիտեք  ֆիլմը , որը  ներկայացնում է  Հայաստանում առաջին եւ դեռեւս միակ  համապետական հետազոտության արդյունքները՝  մեր երկրում առկա  կանանց նկատմամբ ընտանեկան բռնության  մասին: Հետազոտությունն իրականացվել էր  2008 թ. ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» (ՄԱԲՀ ԸԳԲ) ծրագրի և ՀՀ  ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից։

 

 

Հայաստանում  կանանց իրավունքների պաշտպանությամբ  զբաղվող կազմակերպությունների ամփոփ տվյալներով՝ տարեկան ստացվում  է  շուրջ 2 հազար  ընտանեկան բռնության ահազանգ, որոնց մեծ մասը՝  կանանց նկատմամբ բռնություն  է  իրենց ամուսինների եւ սկեսուրների կողմից:

 

ՀՀ Ոստիկանության տվյալներով,   2014-ի համեմատի համեմատ 2015 թվականին բռնությունների թիվը ավելացել է:  2014-ին  տարվա կտրվածքով  է 530 դեպք էարձանագրվել, սակայն այս տարվա միայն առաջին ամիսներին այդ թիվը 517 է:

 

 

Դիտումների քանակը` 4387

Գլխավոր էջ