Տոկիոյի առաջին կին քաղաքապետը համարում է , որ պողպատե առաստաղ է ջարդել

Ճապոնիայի մայրաքաղաքը պատմության մեջ առաջին անգամ կին կղեկավարի: Քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել երկրի պաշտպանության նախկին նախարար Յուրիկո Կոիկեն: Նշենք, որ  այս պաշտոնում  նրան նախորդող Տոկիոյի երկու քաղաքապետները   հեռացվեցին   ֆինանսական չարաշահումների պատճառով:  

 

«Տոկիոյում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էր 20 թեկնածու: Նշվում է, որ այս կինը տղամարդու գործում անփորձ չէ, քանի որ ղեկավարել է Ճապոնիայի զինված ուժերը: Եվ եթե Ամերիկայում կին գործիչները նշում են, որ իրենք պետք է կոտրեն ապակե առաստաղները, ապա Կոիկեն նշում է, որ ճեղքել է պողպատե առաստաղը:

Նա 64 տարեկան է, ազատ խոսում է անգլերեն ու արաբերեն, ավարտել է Կահիրեի համալսարանը, մի քանի տարի աշխատել է որպես թարգմանիչ, ապա՝ լրագրող, քաղաքականություն մտել է 40 տարեկանից հետո:

 

«Ես կկենտրոնացնեմ իմ ուժերը մարդկանց կյանքը բարելավելու վրա, կդարձնեմ Տոկիոն այնպիսի քաղաք, որտեղ   կբարգավաճեն բոլորը.  կանայք, տղամարդիկ, երեխաները, ծերերն ու  հաշմանդամություն ունեցողները:  Ես կղեկավարեմ քաղաքն այնպես, ինչպես  այն մինչ այժմ չի ղեկավարվել», – ասել է Yuriko Koike :

 

Նախընտրական քարոզչության ընթացքում նա խոստացել է ստեղծել հարյուրավոր մանկապարտեզներ, քաղաքն ամրացնել՝ նոր երկրաշարժներին դիմակայելու համար,  և այն ինչ օգնեց ձեռք բերել շատերի համակրանքը նրա խոստումն էր ՝ ցրել տեղական կառավարությունն ու անցկացնել վաղաժամկետ ընտրություններ:

 

Հիշեցնենք, որ բոլորորվին վերջերս   Իտալիայի  մայրաքաղաքում անցկացրած ընտրությունների արդյունքում հաղթող դարձավ 37-ամյա Վիրջինիա Ռաջին:  Նա Հռոմի պատմության մեջ առաջին կին քաղաքապետն է:  Կանայք ղեկավարում  աշխարհի շատ քաղաքներ՝ Թուրինը, Քելնը, Բարսելոնան, Պրահան, Բաղդադը …

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հռոմի պատմության մեջ առաջին անգամ կին քաղաքապետ է ընտրվել

Հիլարի Քլինթոն. «Ես կարող եմ դառնալ ԱՄՆ-ի առաջին կին նախագահը, բայց ոչ վերջինը»

Թերեզա Մեյը դարձավ Մեծ Բրիտանիայի երկրորդ կին վարչապետը

Թայվանի առաջին կին նախագահը ստանձնել է իր պարտականությունները

Սիրիայի խորհրդարանը կին է ղեկավարելու

 

Դիտումների քանակը` 5197

Գլխավոր էջ