Տղամարդիկ ունեն ֆեմինիզմը սիրելու առնվազն հինգ պատճառ
Թեմային է անդրադառնում JAMnews կայքում անկախ լրագրող Գալինա Պետրիաշվիլին Վրաստանից : Նրա համոզմամբ Կովկասի տղամարդիկ ունեն առնվազն հինգ պատճառ սիրելու ֆեմինիզմը:
Առաջինը սոցիալ-տնտեսականն է, ֆեմինիստ կինը կիսելու է իր ամուսնու հետ ընտանիքի բարեկեցությունն ապահովելու հոգսը եւ երբեք հանդես չի գա պահանջատերի դիրքերից:
Երկրորդ պատճառը ՝ քաղաքականն է. ֆեմինիստ կանայք փորձելու են կիսել երկիրն ղեկավարելու հոգսը տղամարդկանց հետ: Նրանք իհարկե ընտրական ցուցակներում տեղեր եւ պորտֆելներ կպահանջեն, բայց դրա փոխարեն կփոխեն քաղաքական խաղի կանոնները եւ կհրաժարվեն այն տարօրինակ համոզմունքից , որ քաղաքականությունը «կեղտոտ գործ է»: Իրականում , այն «կեղտոտ» են դարձնում տղամարդիկ: Նույնն է, ինչպես խոհանոցում. կանանց միջամտությամբ ամեն ինչը շատ ավելի մաքուր ու կոկիկ է դառնում…
Երրորդ պատճառը կապված է ամուսնական զույգի սեքսուալ կյանքի հետ, որը շատ ավելի ներդաշնակ դառնալու շանս է ստանում:
Հաջորդը՝ դա էմոցիոնալ կոմֆորտն է , որն ապահովում է տղամարդու համար ֆեմինիստական հայացքներ ունեցող կինը՝ անմիջական մասնակից դարձնելով նրան իրենց երեխաների դաստիարակության գործում:
Եվ վերջին պատճառը ՝ դա մարդկության առաջընթացը պայմանավորող էվոլուցիոն զարգացումն է … Պատմության ընթացքին հակառակվելը անիմաստ է …
Ներկայացնելով եւ հիմնավորելով նշված պատճառներից յուրաքանչյուրը հեղինակը շնորհավորում է նաեւ տղամարդկանց իրենց կանանց իրավունքները եւ արժանապատվությունը պաշտպանող տոնի ՝Մարտի 8-ի կապակցությամբ:
Հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ .
Դիտումների քանակը` 3429