Տղամարդիկ էլ են միամսյակ պահանջում

Ապրանքային զեղչերից մինչև  անվճար բուժ սպասարկում: Եվ այս ամենից կարող են օգտվել միայն կանայք՝մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում…

 

Օրերս այցելել էի Երևանի պոլիկլնիկաներից մեկը՝ լուսաբանելու առողաջապահության  նախարարության կողմից իրականացվող  անվճար հետազոտությունների ակցիան՝ նվիրված    կանանց միամսյակին:  Հանկարծ նկատեցի, որ երկու տղամարդ շատ ջղային հայացքով փոքր –ինչ բարձր  տոնով զրուցում են միմյաց հետ: Հետաքրքությունից դրդված մոտեցա,պարզվեց որ 60 –անց տղամարդիկ  «բողոքում են»  կանանց միամսյակից:

 

«Մենք իսկապես մեր կանաց շատ սիրում ենք,բայց նրանք առանց մեզ կնմանվեն թառամող ծաղկի, ինչ դժվար ա մի հատ էլ տղամարդկանց օր լինի: Տեսա՛ք, Հրանուշ Հակոբյանը իր կին հալով կարողացավ միամսյակ նվիրել կանանց ,իսկ տղամարդ պատգամավորները ….,ինչի տոն ասես մեր օրացույցում կա, բացի տղամարդկանց տոնից»:

 

Որոշեցի զրուցակիցներս  հորդորը փոխանցել ԱԺ պատգամավորներին ,ասելով որ տղամարդիկ դժգոհում են ,որ իրենք ուշադրությունից դուրս են մնացել:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը իր շրջապատի տղամարդկանցից նման դժգոհություն չի լսել , բայց WomenNet -ի հետ զրույցում նշեց հետևյալը.

 

«Ես կարծում եմ ,որ տղամարդկանց տոնն էլ է միամսյակի մեջ ,մենք նշում ենք հունվարի 28 ,որից հետո փետրվարի 23, հետո  Վարդանանց քաջերի տոնը ու կարծես կանանց միամսյակից  չի տարբերվում» :

 

 

Ռուզան Մուրադյանի խոսքով ,որքան հասարակության մեջ տոները շատ լինեն այնքան տրամադրությունները բարձր կլինեն:

 

 

Իրեն կնամեծար համարող  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը զարմացավ իմ  տեղեկությունից. «Տղամարդկանց համար տոնն է ամեն օր,երբ իր կողքին է սիրելի կինը»:

 

Աշոտյանը չի նեղվում , կանանց միասյակից   ու միշտ հաճուքով է նվերներ պատրաստումիր  սիրելի կանանց համար,բայց իր իսկ խոսքով ասած  «սպասումները շատ ցածր է ձևավորել՝ասենք փոքրիկ բացիկ,կամ ծաղիկներ»: Դա ունի  հիմնավոր պատճառներ, որոնք ցանկությունների եւ հնարավորությունների չհամընկնող տիրույթում են.

 

«Իմ շրջապատի կանանց  ու աղջիկներին ,որոնց ես կուզենայի շատ –շատ բան  անել , ավելի շատ են,  քան իմ այսօրվա հնարավորությունները», – հիմնավորում  է Աշոտյանը:

 

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ տղամարդկանց  կողմից  նեղվելու առիթ չի տեսնում:  «Հեչ  պարտադիր էլ  չի,  որ տղամարդիկ իրենց տոնը ունենան: Դա պարզապես  մոտեցում  է մայրերին, քանի որ  մենք  մայրապաշտ  ժողովուրդ  ենք ,և  դա  մեր ազգի արժեհամակարգի մեջ ամենազգայուն մասն է ու չի կարելի համեմատել տղամարդկանց հետ, դա մայրապաշտության տոն է», – ասաց  նա:

 

Հ.Գ Խորհրդի կարգով՝ գենդերային արդարությունը ապահովելու նպատակով նշված տոն օրերին արտոնություններ սահմանել նաև տղամարդկանց  համար, որպեսզի իրենք իրենց անտեսված չզգան:

 Արմինե  Գևորգյան

 

Դիտումների քանակը` 3319

Գլխավոր էջ